Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
«ամ» որոնման արդյունք՝ 3436 բառահոդված
· Էջ 303 / 344
ՍՐՈ(Վ)ԲԷ
(-ի, -ից)
(սերովբէ, ս(ե)րովբիմ, սերովբին, սերափիմ, այլեւ` սերարփի, սերարփի)
«սերովբէ, մի հրեշտակակարգ»
(կրոն.)
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ ասոր. srāfē
Փոխառության աղբյուր՝ եբր. śərāfīm
Ձեւաւորուել է քերովբէ բառի ազդեցութեամբ (տե՛ս)։
Տե՛ս նաեւ
ՍՓԻՌ
(սփիտ)
«սփռուած»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sp'hēr-s
«ցրել»
արմատից, որտեղից նաեւ փոշի (փիռ)։ Աճառեանը (ՀԱԲ 4, 287) բխեցնում է փիռ-ից՝ ս- սաստկականով։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սփռել,
սփռիչ,
լուսասփռիչ,
համասփիռ,
ընդհանրասփիռ,
լայնասփիռ,
խաչասփռել,
հագագասփիռ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σπείρω «ցրել, ցանել»
հ. վ. գ.
sprint «ցանել, շաղ տալ, մաղել»
Մատենագիտություն
ՀԱԲ 287
Տե՛ս նաեւ
ՍՓԻՐԻԴ
(ուշ՝ -ի, -ից)
(սփրիդ, ըսփիրիդ, սպրիդ, փիրիդ)
«զամբիւղ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. σπυρίς
Մատենագիտություն
H. AG 382;
Աճ. ՀԱԲ 288
ՍՔԻ
«սիրամարգ»
(բբ)
Ծագումն անհայտ է
ՍՕԼ
I
«միջնադարյան եւրոպական մի դրամ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հ. ֆրանս. sol (sou)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 290
ՍՕՍԱՄՆ
«սեզամ, քնջութ, շուշմա»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. σησάμη
Բաղադրություն՝ սօսամնեայ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սօսամնեայ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 290
ՍՖԻՏԱՄՆ
«թղկի (՞)»
Փոխառություն (՞)
Փոխառության աղբյուր՝ հուն. σφένδαμνος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 291
ՎԱԶ
I
ուշ` -ի, -ից
«ցատկ, արագ վազք, արշավ, արագ հոսք, տրոփյուն, թրթիռ»
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ հին իրանական vaz
(թերեւս)
հին համեմատություն, որ հետո թողել են իմաստների տարբերության պատճառով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վազել,
վազվզել,
վազումն,
անվազ,
քաջավազիկ,
աջեվազ,
արագավազ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
vazaiti «տանում է, քշում է, թռչում է, վազում է»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 293
ՎԱՂ
«վաղ, շուտ, հաջորդ օրը, առավոտյան վաղ»
Փոխառություն (թերեւս)
Փոխառութիւն մի աղբիւրից (ուրարտերենից), որից ծագում է նաեւ վրաց. xwal «վաղը» բառը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վաղահաս,
վաղնջուց,
վաղորդեան,
վաղվաղել,
վաղվաղակի,
վաղվաղուկ,
վաղվաղկոտ,
վաղվաղուն,
վաղեմի,
կանխավաղ,
նախավաղ
Նոր՝
վաղաժամ, վաղածանոթ
վաղաժամ, վաղածանոթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
xwal «վաղը»
Մատենագիտություն
H. AG 242;
Աճ. ՀԱԲ 297;
Ջահ. ՀԼՊ 599
ՎԱՂԱՄ
(ԲՀ)
«հակառակ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վաղամախորհ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։