Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 302 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 254, սյունակ 1 Էջ 254
ԹԱԺԱՅ (թաժան, դաժայ, բրք. բագա) «թարմ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. tāža (tāza)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 139
Էջ 254, սյունակ 1 Էջ 254
ԹԱԼ (-թաղ-) «նվաղում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *tel- «բարձրացնել, կրել, տանել, համբերել» (անմիջական նախաձեւ՝ *tol-) o-ձայնդարձ
կապ ունի թոյլ բառի հետ (տե՛ս), որ ծագում է *tel- «բարձրացնել, կրել, տանել, համբերել» արմատից (*tolio > թոյլ) եւ այդ դեպքում ծագում է *tol- ձեւից (> հայ. թալ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թալալ, թալթալ, թալուկ, թալկալ, թալկանալ, թալկացումն, թալկտիլ, թաղկումն
Տե՛ս նաեւ
Էջ 254, սյունակ 1 Էջ 254
ԹԱԼԱՆ «ավար, կողոպուտ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. talan
Աղբյուր՝ թրք. talan
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թալանել, թալնել, թաղթնել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 140
Էջ 254, սյունակ 1 Էջ 254
ԹԱԼԱՍ (թալասմեդ եւ թալաս, մեդ) «էգ ոչխար կամ այծ»
Ծագումն անհայտ է
Էջ 254, սյունակ 1 Էջ 254
ԹԱԼԱՍԱՅ «ծով»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. Θάλαττα
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 140
Էջ 254, սյունակ 1 Էջ 254
ԹԱԼԵԼ «գցել, նետել» (բրբ.)
Անստույգ (՞)
հ.-ե. արմատ՝ *pet- «տապալել, թռչել, ընկնել» (անմիջական նախաձեւ՝ *ptəl-)
ծագել *ptəl- ձեւից՝ *pet- «տապալել, թռչել, ընկնել» արմատից, որտեղից՝ թիռ, թռչել։
Տե՛ս նաեւ
Էջ 254, սյունակ 1 Էջ 254
ԹԱԼԹԱԼ «մեկ օրավար հող»
Փոխառություն
բուն աղբյուրը չի հավաստված
Էջ 254, սյունակ 1 Էջ 254
ԹԱԼԽԱՅ «բարակ թել»
Փոխառություն
բուն աղբյուրը չի հավաստված
Էջ 254, սյունակ 1 Էջ 254
ԹԱԼՈՒԹԱՅ «միջերկրածովյան փոքր միակայմ նավ» (բբ)
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ արաբ. tarata (՞) (՞)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 140
Էջ 254, սյունակ 1 Էջ 254
ԹԱԼՊԻՈ(Վ)Թ (թալպիաթ, սխալմամբ՝ թալկիովթ) «աշտարակ»
Փոխառություն
Աղբյուր՝ եբր. talpiyōt «ամրոց»
սխալմամբ՝ թալկիովթ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 140