Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
«ամ» որոնման արդյունք՝ 3436 բառահոդված
· Էջ 302 / 344
ՍՏԵՐՋ
(ստերջ, ըստերջ)
«չբեր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ster-
«ստերջ, ամուլ»
(անմիջական նախաձեւ՝ *sterdhio- (*sterdh-))
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
stari- «չբեր (ստերջ) կով»
հուն.
στεῖρα «չբեր, ստերջ»
Մատենագիտություն
H. AG 492;
Աճ. ՀԱԲ 272
ՍՏԵՃ
(ստեծ)
«ոստայնանկի մի գործիք (կարճ ձող, որով շրջում են ստորին կամ ամրացնում գործվածքը)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)teig-
«ծակել, խոցել»
(անմիջական նախաձեւ՝ *steig'-)
Հայերենում հավանաբար տեղի է ունեցել *steig'- «ծակել, խոցել» եւ *steg- «ձող, մահակ, նետ» ձեւերի խառնում, ինչպես գերմանական լեզուներում, բայց *g-ի քմայնացած տարբերակով:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
tejana-m «սուր ծայր, նետի ծայր, եղեգնափայտ»
ավ.
taēya- «նետ» (մ. պ. *tēy (>հայ. տեգ))
գ.
stechen «խփել»
ՍՏԻՆՈՍ
«փայտարեալ»
(ԲՀ)
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. (՞)
Նոր հրատարակութեան մէջ՝ «փայտացած», ընդ որում հրատարակիչը ստինոս-ը բխեցնում է հունական աղբիւրից
Մատենագիտություն
Ամալեան, ԲՀ 370
ՍՏՆԱՆԵԼ
II
«վնասել»
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *stem-
«հրել, արգելակել»
Արմատը (*ստին- կամ ստուն-) թերեւս կապ ունի հնդեւրոպական *stem- «հրել, արգելակել» արմատի հետ
ՍՏՈՄԱՆ
-ի, -աց
(ստուման, ստոմանի)
«հեղուկաման, սափոր»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. στάμνος
Մատենագիտություն
H. AG 382;
Աճ. ՀԱԲ 277
ՍՏՈ(Ր)ՓԱՅ
«նվաստ»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է (թերեւս)
Անստույգ բառ: Եթե ճիշտ է ր-ով տարբերակը, ապա թերեւս առկա է ստոր-ով կազմության, եւ այդ դեպքում անհայտ է փայ-ը, եթե ր-ով տարբերակը հավելագրության արդյունք է, ապա, թերեւս, իրոք կապ կա ստոփա «ատել» բառահոդվածի հետ, ինչպես կարծում է ՀԲ-ի քննական տեքստի հրատարակիչը:- Ամալյան, ԲՀ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստո(ր)փայութիւն
ՍՏՈՒԳՆ
(ստոք(ս)
«որկոր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
կապ ունի *stomen «բերան» հիմքի հետ, որին հանգեցվում են նաեւ հուն. στόμαχος (*gio-ով) «ստամոքս», στόμα «բերան» բառերը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
στόμαχος «ստամոքս» ((*gio-ով))
հուն.
στόμα «բերան»
Մատենագիտություն
Pok. IEW 648
ՍՏՐՈՒԿ
«ստրուկ, գերված կամ գնված ծառա»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *strug-
«պինդ, կարծր, խիստ»
(անմիջական նախաձեւ՝ *strug- *ter-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստրկութիւն,
ստրկանալ,
ստրկել,
ստրկացուցանել,
ստրկագին,
ստրկածին,
ստրկասէր
Նոր՝
ստրկական, ստրկահոգի, ստրկամիտ, ստրկատէր, ստրկատիրութիւն
ստրկական, ստրկահոգի, ստրկամիտ, ստրկատէր, ստրկատիրութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
անգլ.
struggle «ջանք թափել, պայքարել»
ՍՐԱՀԱՆԳ
«սպա, հրամանատար»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ պրս. sarāhang
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 282
ՍՐԻՆԳ
-ի, -աց
(սրինկ)
«սրինգ»
Փոխառություն
(հուն. σύριγξ-ին զուգահեռ) միջերկրական կամ արեւելյան աղբյուրից: Աճառյանը (ՀԱԲ 4, 283) ավելի հավանական է համարում փռյուգիական աղբյուրը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սրնգել,
սրնգահար,
սրնգական
Մատենագիտություն
Աճառյանը (ՀԱԲ 283
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։