Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված · Էջ 302 / 466
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 521, սյունակ 1 Էջ 521
ՄԵՀԵՆԱՆԴ «կանացի մի զարդ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրան. band (թերեւս)
իրանական փոխառութիւն։ հմմտ. -ւանդ (< իրան. band)։
Մատենագիտություն
H. AG 194; Աճ. ՀԱԲ 297
Էջ 521, սյունակ 1 Էջ 521
ՄԵՂ (-ի, -աց) «մեղք, հանցանք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mel- «սխալուել, խաբել»
արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեղանք, մեղանչել, մեղաւոր, մեղապարտ, անմեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. mēlas «ստախօսութիւն»
լատվ. máldīt «սխալուել»
հուն. μέλεος «զուր, անօգուտ, խեճուկ, թշուառ»
խոլ. mell «մեղք, հանցանք»
Մատենագիտություն
H. AG 473; Աճ. ՀԱԲ 298
Էջ 521, սյունակ 1 Էջ 521
ՄԵՂԱՆՊՈՂԱԿԱՆ «մի տեսակ տենդ կամ ջերմ» (բժշկ.)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. Μελάμπους «բժշկի անունից»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 298
Էջ 521, սյունակ 1 Էջ 521
ՄԵՂԵԴԻ (-դւոյ, -դեաց) «եկեղեցական երգ, քաղցրաձայն երգ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μελῳδία
Մատենագիտություն
H. AG 364; Աճ. ՀԱԲ 299
Էջ 522, սյունակ 1 Էջ 522
ՄԵՂԾ ««ճանճախարիթ, մուր, անառակ» (?)»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *smel- «դանդաղ այրվել, մլմլալ»
արմատից. հմմտ. հ. հնդկ. mála- «կեղտ», հուն. μέλας «սեւ», մ. վ. գ. mál «բիծ»
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. mála- «կեղտ»
հուն. μέλας «սեւ»
մ. վ. գ. mál «բիծ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 180
Էջ 522, սյունակ 1 Էջ 522
ՄԵՂԿ (-ի) «փափուկ, կակուղ, մեղմ, թույլ, թուլամորթ, կնատ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mel- «մանրել, փշրել»
արմատից. հմմտ. հուն. μέλδω «հալչում եմ», հ. իռլ. meldach «քնքուշ», լատ. mollis «փափուկ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեղկանալ, մեղկագույն, մեղկիլ, մեղկութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. μέλδω «հալչում եմ»
հ. իռլ. meldach «քնքուշ»
լատ. mollis «փափուկ»
Մատենագիտություն
H. AG 473; Աճ. ՀԱԲ 300; Ջահ. ՀԼՊ 180
Էջ 522, սյունակ 1 Էջ 522
ՄԵՂՄ (-ո) «հեզ, հանդարտ, մեղմ, կամաց»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mel- «մանրել, փշրել» -m ածանցով
արմատից` -m ածանցով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեղմով, մեղմանալ, մեղմախառն, մեղմաշունչ, մեղմել, մեղմաբար
Տե՛ս նաեւ
Էջ 522, սյունակ 1 Էջ 522
ՄԵՂՐ (-դու) «մեղր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *melit- «մեղր» որն ուներ նաեւ *medhu- զուգահեռ ձեւը
արմատից, որն ուներ նաեւ *medhu- զուգահեռ ձեւը. հմմտ. հուն. μέλι, լատ. mel, հ. իռլ. mil «մեղր»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեղրախորիսխ, մեղրոդի, իշամեղու, մեղրամիս, մեղրամոմ, մեղրուցան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. μέλι
լատ. mel
հ. իռլ. mil «մեղր»
Մատենագիտություն
H. AG 473; Աճ. ՀԱԲ 302; Ջահ. ՀԼՊ 181
Էջ 522, սյունակ 1 Էջ 522
ՄԵՆԹԱՆ (-ի, -աց) «հագուստ, հանդերձ, զգեստ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *nēmtan
Աղբյուր՝ պրս. nēmtan
դրիափոխությամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 303; Ջահ. ՀԼՊ 553
Էջ 523, սյունակ 1 Էջ 523
ՄԵՌ- «մահ, մեռնելը, վախճան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mer- «մահ, մեռնել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեռանիլ, մեռելագոյն, անմեռ, վաղամեռիկ, մեռեալ, կիսամեռ, սուտամեռուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. mərǝta «մեռած»
պրս. mīrad «մեռնել»
ռուս. смерть «մահ»
Մատենագիտություն
H. AG 473; Աճ. ՀԱԲ 304; Ջահ. ՀԼՊ 181