Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 301 / 919
ԻՄԱԼԱԿԵԼ
(իմալակեալ ձեւում)
«փափկել»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μαλακός
«փափուկ, կակուղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 241
ԻՄԱԿ
(ի մակ)
««երկիր» (թե՞ «երկար»)»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Ծագումն անյայտ է։
ԻՄԱՆԱԼ
«իմանալ, հասկանալ, խորհրդածել, զգալ, կարծել, ենթադրել, հնարել, նիւթել»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *em-
«վերցնել»
Մեյեն (Meillet, MSL 8, 280) բխեցնում է *men- «մտածել» արմատից՝ ի-ով, բայց իմանալ-ի խոնարհումը նման է -ան ածանցով բայերի խոնարհմանը՝ -անամ եւ -ացայ ձեւով, որ ենթադրում է իմ- արմատ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իմանալի,
իմանող,
անիմանալի,
դժուարիմանալի,
իմաստ,
իմաստակ,
իմաստապէս,
իմաստասէր,
իմաստասիրել,
իմաստասիրութիւն,
իմաստաւոր,
իմաստութիւն,
իմաստուն,
անիմաստ,
իմաց,
իմացումն,
իմացութիւն,
իմացուած,
իմացողութիւն,
դժուարիմաց,
անիմաց,
խորհրիմաց,
յառաջիմաց,
լաւիմաց,
իմայ,
անիմայ,
երկիմայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
emō «գնել, ձեռք բերել»
հ. խոլ.
em «վերցնել, ընդունել»
լիտվ.
imti «վերցնել»
հ. սլ.
imēti «վերցնել, ունենալ» (ըստ Շեֆտելովիցի եւ Պեդերսենի)
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 122, 165;
MSL 280
ԻՄԱՐՄԻՆԵ
(-ի)
(իմարմէն)
«ճակատագիր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ειμαρμενη
(տառադարձութիւն)
Մատենագիտություն
H. AG 518;
Աճ. ՀԱԲ 242
ԻՄԵՌԻ(Ա)
«օր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ημερία
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իմեռիական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 242
ԻՄԷՆ
«այս»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Կեղծ բառ, որ այլ ձեռագրերում կա իմն այս, այլ իմենայս, իմէն այս ձեւերով՝ «իմաստանալնարս» մեկնութեամբ.
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 376
ԻՄԻՈՂԵԱ
(իմողեայ)
«կիսակտուր»
(ԲՀ)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ημιολία
«մեկուկես անգամ մեծ թիւ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 242
ԻՄՈՎՍԱՆՆ
«իմ տկար կարողութեամբ, ուժերս ներածին չափով»
Ստուգաբանություն
Կազմուած է իմով+ս+ան-ն ձեւով, ինչպէս իւրեանցանն․ հետագայում համաբանութեամբ կազմուել են մերովսանն, ձերովսանն, իւրովսանն ձեւերը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մերովսանն,
ձերովսանն,
իւրովսանն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 242
ԻՄՐԻ
«ինքը»
Ծագումն անհայտ է
Ծագումն անյայտ է։ Կա աստուածաշնչային յատուկ անուն՝ Իմրի, բայց մեկնութիւնը այլ է (հմմտ․ «Բառգիրք հայկազեան լեզուի» Բ, էջ 107)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իմրիական
ԻՆԳՐԷ
(ինկրէ)
«մի տեսակ հալուէ»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ պ. igar
(թերեւս)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 243
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։