Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 300 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 250, սյունակ 1 Էջ 250
ԸՌՔԵՊԴԱՐ «ախոռապետ, ձիապահ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. rikābdār
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 133
Էջ 250, սյունակ 1 Էջ 250
ԸՍՏ (տր., հայց.), (բցռ.) «ըստ, համապատասխան», «հետո», «դենը», «ավելին»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pos- «կից. հետեւից, հետո» (անմիջական նախաձեւ՝ *posti-) ձեւից
ը/ստ- նախածանց
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստանձնիլ, ըստարտողիլ, ստգիտ, ստգտանել, ստգտել, ստերիւրել, ըստհուն, ըստմասնեայք, ըստունգանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. post (հին poste) «հետո»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 133; Pok. IEW 841
Էջ 251, սյունակ 1 Էջ 251
ԸՍՏԲԱՐ «՞»
Ստուգաբանություն (հավանաբար)
կազմված է ըստ եւ բար բաղադրիչներից. ԲՀ-ի բացատրությունները աղավաղված են՝ «քեշեղք նասր կամ ընթերք մարմնոյն կամ խստոց (խտրոց)»
Էջ 251, սյունակ 1 Էջ 251
ԸՍՏԷՄ «բայց (՞), միթե (՞), միայն թե (՞)»
Անստույգ (՞)
(աղավաղվա՞ծ) բառ. իմաստի մեկնությունը պատկանում է Աճառյանին
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 134
Էջ 251, սյունակ 1 Էջ 251
ԸՍՏԻՄԱՆԻԼ «կոշիկ հագնել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *em- «վերցնել»
Կազմված է ըստ- նախածանցով՝ այլուստ անծանոթ *իմանիլ բայից. հազիվ թե վերջինս կապ ունենա հնդեւրոպական *em- «վերցնել» արմատի հետ:
Էջ 251, սյունակ 1 Էջ 251
ԸՍՏԽԵԼ «բամբասել»
Ծագումն անհայտ է
Էջ 251, սյունակ 1 Էջ 251
ԸՍՏԻՐԱԿ (ստորակ, ստորակ) «դիպակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
Աղբյուր՝ պ. istabr (sitabr) (բուն աղբյուրը չի հավաստված) «թանձր, խիտ, ստվար»
Աղբյուր՝ արաբ. istubraq (բուն աղբյուրը չի հավաստված) «խիտ դիպակ»
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստորակավաճառ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 134
Էջ 253, սյունակ 1 Էջ 253
ԹԱԲԵՆ (թաբեոս) ««շինվածք» (ԲՀ՝ «շինված»)»
Ծագումն անհայտ է
կա նաեւ թաբեոս «զինված» տարբերակը, որ տրված է Աճ. ՀԱԲ-ում (2, 135)։ Անստույգ բառ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 135
Էջ 253, սյունակ 1 Էջ 253
ԹԱԳ (-ի, -աց) «թագ, մեղվամայր (թագուհի)»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ մ. պ. tāg (թերեւս)
Աղբյուր՝ արամ. tāγ (թերեւս)
իրանական աղբյուրից (թերեւս արամեական միջնորդությամբ)։ թագավոր-ը ամբողջական փոխառություն է՝ -ատուր-ի բաղարկմամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թագավոր, թագազանգուր, թագագործ, թագազարդ, թագակալ, թագակապ, թագիչ
Մատենագիտություն
H. AG 153; Աճ. ՀԱԲ 135
Տե՛ս նաեւ
Թ
Էջ 253, սյունակ 1 Էջ 253
ԹԱԳԱՒՈՐ (-ի, -աց) «թագավոր»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական -vār (թերեւս, հազիվ թե) «ածանց»
իրանական աղբյուրից՝ -vār ածանցի եւ հայ. -(ա)տուր-ի բաղարկմամբ. հազիվ թե հայկական կազմություն լինի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թագատրագիր, թագատրազգի, թագատրազրգիռ