Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 300 / 764
ԽՈՐԱՆ
(-ի, -ից)
«վրան, տաղավար, կամար, կամարաձեւ դահլիճ, տաճարի սեղան, տուն, հարկաբաժին, խորշ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. xvaran
իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խորանանման,
խորանաշեն,
խորանապահ,
խորանարդ,
խորանափեղկ,
խորանաձեւ,
բազմախորան,
խորանակցութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 406;
Ջահ. ՊԲՀ 184
ԽՈՐԱՆԳ
(խորանգն)
«զկրտոց»
Ծագումն անհայտ է
Գրչագրական սխալ՝ խորանգ (խորանգն) առնել փոխանակ խորան կանգնել կամ առնել՝ իմաստի տեքստաշարային ենթադրությամբ:
ԽՈՐԱՍԱՆԻ
«օշինդր, եղնին խոտ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. xorāsānī
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խորասանիկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 406
ԽՈՐԱԲԱԲԱՆ
«պարսկական զինվորական (սպարապետական) աստիճան»
Փոխառություն
Աղբյուր՝ պարսկերեն (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
Փոխառություն պարսկերենից:
ԽՈՐԲԱՐ
(խորբաւ)
««պարեն» («ցորեն՞»)»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. xvarbar
«պարեն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 407
ԽՈՐԳ
(-ոյ)
«քուրձ, քուրձե հագուստ, քուրձե պարկ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. hurgā
Աղբյուր՝ մ. պ. *xvary
Փոխառություն՝ ասոր. hurgā > մ. պ. *xvary (> հայ.՞):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խորգահանդերձ,
խորգազգաց,
խորգեղէն
Մատենագիտություն
H. AG 161;
Աճ. ՀԱԲ 407
ԽՈՐԴ
(-ոյ, ուշ՝ նաեւ -ու)
(խորթ)
«կռունկ»
Բնաձայն (թերեւս)
Թերեւս բնաձայն բառ՝ կապված խորդալ բնաձայն բայի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խորդեան,
խորդապար,
խորթապար
Նոր՝
խորդենի
խորդենի
ԽՈՐԹ
ուշ՝ -ոյ, -ու, -ի, -ից
«հարճորդի, պոռնկորդի, խորթ (անհարազատ) որդի, խորթ, կեղծ, կոշտ, անհարթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«կնճռոտվել, կծկվել, անմշակ կաշի, թեփ, կեղեւ, չորացած, նիհար, հյուծված»
(անմիջական նախաձեւ՝ *khorth-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *khorth-` *(s)ker- «կնճռոտվել, կծկվել, անմշակ կաշի, թեփ, կեղեւ, չորացած, նիհար, հյուծված» արմատից: հմմտ. ատամնային ածականով՝ հ. վ. գ. scrato «չար ոգի», շվեդ. skratte «ուրվական», նորվ. screda «թույլ մարդ», մ. ն. գ. schrade «բարակ, նիհար, խղճուկ», հ. իսլ. skydda «կծկված կաշի», լիտվ. skràusti (skraudù) «խորդուբորդանալ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խորթանալ,
խորթութիւն,
խառնախորթ,
աւտարախորթ,
խորտուբորտ,
խորդուբորդ,
խորթուբորթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
scrato «չար ոգի»
շվեդ.
skratte «ուրվական»
նորվ.
screda «թույլ մարդ»
մ. ն. գ.
schrade «բարակ, նիհար, խղճուկ»
հ. իսլ.
skydda «կծկված կաշի»
լիտվ.
skràusti (skraudù) «խորդուբորդանալ»
ԽՈՐԹՆՕՂ
«արթնասեր»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
ԽՈՐԻՍԽ
(-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -ից)
(«խորիխս, մեղրահաց, մոմով մեղր, յուղով եւ մեղրով պատրաստված խմորեղեն»)
«խորիխս, մեղրահաց, մոմով մեղր, յուղով եւ մեղրով պատրաստված խմորեղեն»
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kār-
«մեղրամոմ»
բայց լատիներենը (եթե փոխառություն չէ հունարենից) եւ հայերենը (եթե իրոք պատկանում է այս խմբին) ցույց են տալիս այլ ձայնավորում (հայերենը նաեւ *k>*kh անցում)
Թերեւս պատկանում է զուգահեռների այն խմբին, որոնց համար Պոկոռնին (Pok. IEW 1, 532) վերականգնում է *kār- «մեղրամոմ» արմատը, բայց լատիներենը (եթե փոխառություն չէ հունարենից) եւ հայերենը (եթե իրոք պատկանում է այս խմբին) ցույց են տալիս այլ ձայնավորում (հայերենը նաեւ *k>*kh անցում):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեղրախորիսխ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
κηρός «մեղրամոմ»
հուն.
κηρίον «մեղրահաց»
լիտվ.
krys «խորիսխ, մոմով մեղր»
լեհ.
skárzyk «խորիսխ»
Մատենագիտություն
Pok. IEW 532;
Bugge KZ 10
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։