Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՂՔԱՏ
(-ի, -աց)
«աղքատ, մուրացիկ, խեղճ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *leig-
«պակասավոր, խեղճ»
(անմիջական նախաձեւ՝ *(o)lika-)
թերեւս *(o)lika- նախաձեւից՝ *leig/k- «պակասավոր, խեղճ» արմատից։ Ավելի հավանական է բխեցնել *ln- «քաղցած, վատ» արմատից, որտեղից՝ աղձ «կարիք»։ Նախ՝ հնդեւրոպական *leig/k-ը, ամենայն հավանականությամբ, կապված է *el-k-, *el-g- (>հայ. աղկաղկ) արմատի հետ, երկրորդ՝ «աղքատ», «կարիքավոր» իմաստներն ավելի առաջնային են «խեղճ» փոխաբերական իմաստի համեմատությամբ, երրորդ՝ աղքատ-ի համար *oliko-ի դեպքում պետք է ենթադրել *աղիք սկզբնաձեւ, որ քիչ հավանական է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղքատանալ,
աղքատութիւն,
աղքատակցութիւն,
աղքատ(ա)սիրութիւն,
աղքատախնամ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ὀλίγος
«փոքր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 137
Տե՛ս նաեւ
ԱՃ
(ուշ՝ աչ)
««աճում» (ուշ՝ «ակնուռ, աչք»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *aug-
«աճել, պտուղ, հաստապտուղ»
(անմիջական նախաձեւ՝ *ogiō- *ēg-)
*ēg- արմատը թերեւս կրճատված է *aug- «աճել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աճել,
աճումն,
աճուն,
աճական,
անաճ,
գերաճումն,
դրախտաճուն,
բազմաճուն,
աճեցական,
աճեցութիւն,
աճելութիւն,
աճելական,
յ-աճ-ախ
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
akran
«պտուղ»
ռուս.
ягода
«հաստապտուղ, պտուղ»
Մատենագիտություն
Pok. IEW 773;
Աճ. ՀԱԲ 140
ԱՃԱԼ
«մի դեղաբույս՝ կակժիրակենի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. ‘ājāla
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 138
ԱՃ(Ա)Պ
«զարմանք, զարմանալիք»
Ստուգաբանություն ()
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աճ(ա)պարար,
աճապարութիւն
ԱՃԱԲ
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. ‘ajab
«գոյ.»
փոխատու լեզու՝ արաբ. `ajib
«ած.»
Մատենագիտություն
H. AG 262;
Աճ. ՀԱԲ 142
ԱՃԱՊԱՐԵԼ
«շտապել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Բաղադրություններ (նոր)՝ աճապարանք, աճապարում։ Փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աճապարանք,
աճապարում
ԱՃԱՌ
I
(-ի, -աց, -ոյ)
(աճառ, օճառ)
«օճառախոտ, օջնան, օճառ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Բաղադրություններ (նոր)՝ օճառագործ, օճառագործարան, օճառագործութիւն, օճառազգի, օճառային, օճառանալ, օճառանման, օճառաջուր, օճառացում, օճառափոշի, օճառափրփուր, օճառել, օճառենի, օճառի, օճառում։ Փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
օճառագործ,
օճառագործարան,
օճառագործութիւն,
օճառազգի,
օճառային,
օճառանալ,
օճառանման,
օճառաջուր,
օճառացում,
օճառափոշի,
օճառափրփուր,
օճառել,
օճառենի,
օճառի,
օճառում
ԱՃԱՌ
II
(ուճառ, օճառ)
«նյարդ, ջիղ, կռճիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Բաղադրություններ՝ աճառապատ, աճառապինդ, աճառամաշկ, աճառային: Փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աճառապատ,
աճառապինդ,
աճառամաշկ,
աճառային
ԱՃԱՌ
III
(աւճառ)
«սարք, հանդերձանք, ձիասարք, օժիտ, նյութ, զարդ, առիթ, պատճառ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ մ. պ. afčār
փոխատու լեզու՝ պ. afzar
Հմմտ. նաեւ հ. պ. ačarna (Դատուրբ):
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. պ.
ačarna
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 139
ԱՃԱՌ
IV
«տանիք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. ijjār
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 140
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։