Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 293 բառահոդված (էջ 30/30)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 806, սյունակ 1 Էջ 806
-ԻԼ «կաթիլ, տեսիլ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-lo- ածանց
Եթե նկատի ունենանք տեսիլ բառի տես- հիմքի հնդեւրոպական ծագումը, ապա հավանական կլինի -իլ-ը բխեցնել հ.-ե. *-lo- ածանցից՝ նախորդ -ի ձայնավորով: Հմմտ. նաեւ առանձին չգործածվող խնծիղ (խինձ-խնդո), տորմիղ (*տորմ/տարմ):
Էջ 808, սյունակ 1 Էջ 808
-ՃԱՆ «գինեճան, տիրեճան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -čan «սեր»
Ծագում է իրան. -čan (-čanah-) «սեր» բաղադրիչից (հմմտ. հ. պրսկ. Aspačanah «ձիասեր», այլեւ պրթ. šadčan «երջանիկ»՝ šad «ուրախություն» հիմքից) եւ հանդիպում է նաեւ իրանական փոխառություններում՝ դաւաճան, խրախճան:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գինեճան, տիրեճան, դաւաճան, խրախճան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. պրսկ.
Aspačanah
«ձիասեր»
պրթ.
šadčan
«երջանիկ» šad «ուրախություն» հիմքից
Էջ 810, սյունակ 1 Էջ 810
-ՈՐ I (հմմտ. -ար, -իր, -ուր) «բեկոր, գլոր (հմմտ. գիլ), երեկոր, հատոր, մոլոր (հմմտ. մոլ-ի, մոլար), սին-լքոր, այլեւ առանձին չգիտակցվող հիմքով՝ բոլոր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(e)ro- ածանց
Ծագում է հ.-ե. -(e)ro- ածանցից՝ հավանաբար հետագա առնմանությամբ ծագած նախորդող ձայնավորով՝ *wele-ro> *welo-ro-> գլոր, *regʷos-oro- երեկոր, *mole-ro > *molo-ro- > մոլոր եւ այլն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բեկոր, գլոր, երեկոր, հատոր, մոլոր, սին-լքոր, բոլոր
Տե՛ս նաեւ