Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԵՏՐՈՆԻՆ
(բբ)
«ընկեր. պատվակից»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ετατρον
ετατρος -ի հայց. ձեւը
ԵՐԱ-
«առաջին, նախա-»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *prō-
«առաջ, առջեւից, նախա»
(անմիջական նախաձեւ՝ *prə-)
երախայրի բառում. -խայրի-ի համար տե՛ս խայ-րի: Բնիկ հնդեւրոպական` *prə-` *prō- «առաջ, առջեւից, նախա» ձեւից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
frā-
ռուս.
пра-
«նախա»
հ. վ. գ.
fruo
«վաղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 35-36
Տե՛ս նաեւ
ԵՐԱԽԱՅ
(նոր` երեխայ)
«անկնունք, չմկրտված մարդ, նորածին մանուկ, մանկամիտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան.
փոխատու լեզու՝ մ. պ. raxīk (rahīk)
«տղա, ծառա»
փոխատու լեզու՝ ասոր. *raxā
Փոխառություն, բայց բուն աղբյուրը չի հավաստված. հմմտ. մ. պ. raxīk (rahīk) «տղա, ծառա»: Աճառյանը (ՀԱԲ 2, 35) ենթադրում է ասոր. *raxā ձեւ, որից փոխառված են հայ. ձեւը եւ մ. պ. raxīk-ը: Սրա հետ թերեւս նույնն է Բեհիստունի արձանագրության մեջ պարսկական Դարեհ թագավորի հիշատակած Արախա-ն` Հալդիտայի որդու անունը: Հազիվ թե կապ ունենա ակկադ. rehu(m) «ծնել» բայից ածանցված որեւէ ձեւի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երախայական,
երախայանալ,
երախայապես,
երախայամիտ,
երեխայություն
Մատենագիտություն
ՀԱԲ 35
ԵՐԱԿ
(-ի, -աց)
«երակ, արեան ուղի, ջիղ, երակաձեւ բան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *rak
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երակահատ,
երակաձեւ,
երակառու,
շնչերակ,
միջերակ,
փողերակ,
բազկերակ,
զարկերակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրթ.
rhk
սողդ.
r'k
մ. պ.
rg
պ.
rag
քրդ.
rek
Մատենագիտություն
H. AG 147;
Աճ. ՀԱԲ 36;
Ջահ. ՀԼՊ 524
ԵՐԱՄԱՂ(Ի)
(երամող)
«տղայախումբ (?)»
Ստուգաբանություն (անստույգ)
Եթէ ճիշտ է երամող տարբերակը (Նարեկացի, «Տաղեր եւ գանձեր», 1981, էջ 89), որ կարող է կազմուած լինել *երամիլ «խմբուել» բայից, ապա երամաղ-ը երամող դերբայական ձեւի աղաւաղումն է
ԵՐԱՆԳ
(-ոյ, -ի, -աց)
«գույն, ներկ (նոր)` նուրբ տարբերություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրթ. rang
փոխատու լեզու՝ մ. պ. rang
փոխատու լեզու՝ պ. rang
նոր շրջանի բարբառներում փոխառված է ռանգ ձեւով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երանգ,
երանգաներկություն,
երանգել,
բազմերանգ,
երփներանգ,
կարմրերանգ
Մատենագիտություն
H. AG 148;
Աճ. ՀԱԲ 39;
Ջահ. ՀԼՊ 524
ԵՐԱՍՏԱՆ
-ի, -աց (անեզ., ուշ` նաեւ եզակի)
«հետոյք, թանչ, թութք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *prōk'to-
«հետոյք»
հայ-հունական զուգաբանություն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πρωκτός
«հետոյք, հետանցք»
Մատենագիտություն
H. AG 143;
Աճ. ՀԱԲ 41;
Pok. IEW 846
ԵՐԲ
«երբ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *e-
հ.-ե. արմատ՝ *bher-
(անմիջական նախաձեւ՝ *bhr-)
բայց կազմության մեկնությունը դժվարություններ է հարուցում. բաղկացած է ե- (հ.-ե. *e-) եւ րբ- (հ.-ե. *bher- ` *bhr-) տարրերից. իմաստով եւ ձեւով մոտ է հուն. οφ—
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երբեմն,
երբեք,
երբեմնի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
οφ—
ԵՐԳԵՀՈՆ
(-ի, -աց, -ից)
(երգիոն, երգետոն, որկանոն, որգան, որղեն, որգեն)
«երգեհոն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. όργανον
ձեւափոխված հայ. երգ բառի ազդեցութեամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երգեհոնահար,
երգեհոնային,
երգեհոնիկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 44
ԵՐԳԵՒԵԼ
(երգեւեալ)
«անօգուտ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Կապ ունի՞ ներգեւել բայի հետ (սրա աղավաղված կամ սխալ ստուգաբանված ձեւը):
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։