Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԼՈՒԾ
(-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -աց, -ից)
«լուծ, կշեռքի թե, Կշիռ կենդանակերպ, զոյգ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ieu-
«կապել»
(անմիջական նախաձեւ՝ *iugo-)
բաղարկված լուծանել բայի արմատի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լծել,
լծակ,
լծակից,
լծակռիւ,
լծակցութիւն,
լծաբարձ,
լծընկեց,
լծկան,
լծորդ,
եզնալուծ,
ծանրալուծ,
միալուծ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
yugá
հուն.
ζυγόν
լատ.
jugam
խեթ.
iuga
«լուծ»
Մատենագիտություն
H. AG 454;
Աճ. ՀԱԲ 301;
Pok. IEW 509
ԼՈՒԾԱՏԼԻ
«Հայկ (Օրիոն) համաստեղություն»
Ստուգաբանություն ()
բաղկացած է լուծ եւ -ատլի (°) բաղադրիչներից
ԼՈՒԿԱՍ
Ստուգաբանություն ()
Աճառյանը (ՀԱԲ 2, 302) հնարավոր է համարում բացատրել «հանկարծ, պատահմամբ» եւ դիտել որպես բաղադրություն՝ լուկ + ամ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 302
Տե՛ս նաեւ
ԼՈՒԿՈՒՄԱՆ
«վայրի գազարի հունդ (°)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԼՈՒՂԱՊ
«թանձրացված պտղահիւթ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. lu'āb
Մատենագիտություն
Ղազ.-Ավ. ՄՀԲ 311
ԼՈՒՄԱՅ
(-ի, -ից)
«մի մանրադրամ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. lumā
«փող, դրամ»
փոխատու լեզու՝ լատ. pūmma
«nummus»
Մատենագիտություն
H. AG 304;
Աճ. ՀԱԲ 302
ԼՈՒՊՆԻ
(լուպնա)
«մի ծառ, styrax L.»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. lubnā (lubnī)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 302
ԼՈՒՌ
(-ի, -աց)
«լուռ, անխոս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kleu-
«լսել»
(անմիջական նախաձեւ՝ *klus-ri-)
«լսող-լուռ» զարգացմամբ
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լռել,
լռելեայն,
լռասէր,
լռութիւն,
լռուն,
լռիկ,
լռակացութիւն,
լռակեաց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հայ.
hljōt
«ունկնդրում, հանդարտություն, լռություն»
Մատենագիտություն
H. AG 454;
Աճ. ՀԱԲ 302;
Pok. IEW 606
ԼՈՒՍԱՆ
(-ունք)
«լուսան (կենդանի)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *leuk-
«լուսավոր(ել)»
(անմիջական նախաձեւ՝ *louk-)
արմատին զուգահեռ
արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
λυγξ
հ. վ. գ.
luhs
լիտվ.
lúšis
ռուս.
рысь
«լուսան»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 303;
Pok. IEW 690
ԼՈՒՍԻՆ
(-ոյ, -ի, -ից)
«լուսին»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *leuk-
«լուսավորել, լուսավոր»
(անմիջական նախաձեւ՝ *leuke-no-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լուսնակայ,
լուսնակ,
լուսնապաշտ,
լուսնոտ,
լուսնտփիլ,
լուսնեակ,
լուսնաւոր,
լուսնել,
ենթալուսնեայ,
միջնալուսին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
rōcana
«լուսավորող»
լատ.
luna
«լուսին, լուսաստված»
ռուս.
луна
«լուսին»
Մատենագիտություն
H. AG 453;
Ջահ. ՀԼՊ 136
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։