Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված · Էջ 30 / 190
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 149, սյունակ 1 Էջ 149
ԳԱՅՌ I (գառ, գեռ, գոռ), -ի, -ից «ցեխ, տիղմ, աղբ, կեղտ, փսխուք, փսխունք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(a)uer- «ջուր, անձրեւ, գետ» (անմիջական նախաձեւ՝ *ursii- (*uerio-))
Արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գայռիլ, գառալիր, գայռ(ան)ոց, գեռաթաթախ, զգայռ(-ի), զգառ, զգեռ, զգայռն, զգառիլ, զգայռութիւն, զգայռումն, անզգայռել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. var, vari «ջուր»
ավ. var- «անձրեւ»
ալբ. hur-dhe «ջրափոս, ճահիճ»
կիմր. gwer «ճրագու»
լատ. urina «մեզ»
հ. իռլ. vari «հեղուկ, ջուր»
Մատենագիտություն
Pok. IEW 80; Ջահ. ՀԼՊ 114
Էջ 149, սյունակ 1 Էջ 149
ԳԱՅՌ II -ի, -ից «խմոր, պանրի մակարդ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(a)uer- «ջուր, անձրեւ, գետ» (անմիջական նախաձեւ՝ *ur(s)ii- (*uerio-))
այսինքն՝ ծագմամբ նույնն է գայռ «ցեխ, տիղմ» արմատի հետ՝ իմաստային յուրահատուկ զարգացմամբ:
Տե՛ս նաեւ
Էջ 149, սյունակ 1 Էջ 149
ԳԱՅՌ-ԵԼ (-ալ, գառ-ել, գառ-իլ) «պառկել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ghaid- «կանգ առնել, հապաղել»
կապ ունի լատ. haereō «կախված լինել, մնալ, հապաղել» եւ լիտվ. garšti «հապաղել» բառերի հետ, որոնց համար վերականգնվում է հնդեւրոպական *ghaid- արմատը (Pok. IEW 1, 410) (գայռ < *uaisro-), բայց սրանց կապը կասկածի տակ է առնվում (Fraenkel, LEW 129):
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. haereō «կախված լինել, մնալ, հապաղել»
լիտվ. garšti «հապաղել»
Մատենագիտություն
Pok. IEW 410; Fraenkel, LEW 129
Էջ 149, սյունակ 1 Էջ 149
ԳԱՅՍ «խիտ, հոծ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ueid- «պտտել, ծռել, հյուսել»
կապ ունի հնդեւրոպական *ueid- արմատի հետ (գայտ < *ueid-).
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գայտութիւն, անգայտանալ, անգայտութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. vēdá «խոտախուրձիկ»
լատ. vitulus «զամբյուղ»
լատվ. vīdināt «հյուսել»
Էջ 150, սյունակ 1 Էջ 150
ԳԱՆԳՈՒՐ «ոլորուն, խուճուճ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ue(n)k- «ծռել, թեքել» (անմիջական նախաձեւ՝ *unk-ur-o-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գանգ(ու)րագեղ, գանգրահեր, գանգրաձեւ, քաջագանգուր, թագագանգուր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. vanka-vānkara- «գետաւոր»
հ. անգլ. wōh «ծուռ, ոլորուն, շրջված»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 150, սյունակ 1 Էջ 150
ԳԱՆԳՈ «եկեղեցու սեղան (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Անստույգ բառ: Անհավանական է նույնացումը պափլագոնիական Γαγγραί քաղաքանվան հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 516
Էջ 150, սյունակ 1 Էջ 150
ԳԱՆՁ I (-ու, -ի, -ից) «դրամի հավաքածու, հարստություն, կարողություն, ինչք, ունեցվածք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական ganza-
Աղբյուր՝ մ. պ. ganj
իրանական աղբյուրից (մեդերենի՞ց)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գանձել, գանձագին, գանձարան, գանձապահ, գանձակողոպուտ, գանձահատ, գանձալից, գանձապետ, բազմագանձ, մեծագանձ
Մատենագիտություն
H. AG 126; Աճ. ՀԱԲ 517; Ջահ. ՀԼՊ 520
Էջ 150, սյունակ 1 Էջ 150
ԳԱՆՁԱՒՈՐ (-ի, -աց) «գանձապահ, գանձապետ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. ganjavar
հայ. գանձ-ի ազդեցութեամբ յ-ն ձ-ի փոխուած եւ հայ. -աւոր ածանցի ձեւն ստացած
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գանձաւորապետ
Մատենագիտություն
H. AG 126; Աճ. ՀԱԲ 518
Էջ 151, սյունակ 1 Էջ 151
ԳԱՍՈՒՐ «սոված, չհագեցած» (ԲՀ)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uak՛- «ցանկանալ» -ուր ածանցով
թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *uak՛- «ցանկանալ» արմատից՝ -ուր ածանցով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գասրել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. vas «ցանկանալ, փափագել»
հուն. κίων «կամովին» (կրետ. φεκών)
խեթ. uek «ցանկանալ, խնդրել, պահանջել»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 151, սյունակ 1 Էջ 151
ԳԱՐ «ցաւ, հիւանդութիւն»
Փոխառություն
Աղբյուր՝ ավ. gaδa (Աւելի քիչ հաւանական է) «փչացում, վնաս, աղէտ»
Աղբյուր՝ հ. հնդկ. gada- (Աւելի քիչ հաւանական է) «հիւանդութիւն»
Փոխառութիւն իրանական աղբիւրից։ - Աղայան, ԲՍՀ 51։ Աւելի քիչ հաւանական է համեմատութիւնը ավ. garāna, մ. պ. gar «քոս» եւ հ. հնդկ. gara «մի հիւանդութիւն» բառերի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գարադրութիւն, աչագար, անգար, անգարութիւն, լեզուագար, լեզուագարիլ, գլխագար, գլխագարութիւն, խելագար, խելագարութիւն, ցաւագար, գարելի, գարած, միջագար, միջագարութիւն
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 51; Աճ. ՀԱԲ 521 (կասկածով)