Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 871 բառահոդված (էջ 30/88)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 268, սյունակ 1 Էջ 268
ԹՄԲԻ II «լորենի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *temp- «ձգել, լարել» (անմիջական նախաձեւ՝ *tempiiā)
(*tempiiā > թմբի)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. բամբ «բամբ, սրունքի փափկամաս»
լատ. antemna «առագաստափայտ, առագաստակալ»
հ. իսլ. pambr «ուռած, հաստ»
Էջ 270, սյունակ 1 Էջ 270
ԹՈՁՈՐ «գետնափիստակենի, արախիս»
Ծագումն անհայտ է
Էջ 272, սյունակ 1 Էջ 272
ԹՈՌ III «մախաթ, հերյուն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ter- «տորորել, ծակել» (անմիջական նախաձեւ՝ *tor-s-)
«տորորել, ծակել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թոռակուռ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. թուր
հուն. τορος «դուր»
լատ. terebra «գայլիկոն, շաղափ»
Էջ 272, սյունակ 1 Էջ 272
ԹՈՐԹՈՐ (բբ) «հորդոր, փափագ, անձուկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ter- «բարձրաձայն խոսել» (անմիջական նախաձեւ՝ *tortor-) o ձայնդարձով ձեւ
«բարձրաձայն խոսել» արմատից: վերականգնվում է միայն *o ձայնդարձով ձեւ՝ *tor-, *toro-s- «բարձրաձայն, պարզորոշ», մինչդեռ հայ. ընթեռնում բայը ցույց է տալիս նաեւ *e-ով ձեւ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. թրթրակ «ճարտարախոս, արագադարձ (լեզվի մասին), հորդորիչ»
հուն. τορος «թափանցող, սրանցիկ, հասկանալի»
Մատենագիտություն
Pok. IEW 1088-1089
Էջ 273, սյունակ 1 Էջ 273
ԹՈՒԵԼԻԴ «մի փոքր ժամանակաչափ՝ 60 թուենիթ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ արաբ. talītat
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 201
Էջ 273, սյունակ 1 Էջ 273
ԹՈՒԵՆԻԹ «մի փոքր ժամանակաչափ, (երկ)վայրկյան»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ արաբ. θāniyat
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 201
Էջ 274, սյունակ 1 Էջ 274
ԹՈՒԽԹ «մի կշռաչափ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ պ. tuxt
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 204
Էջ 274, սյունակ 1 Էջ 274
ԹՈՒԽՈՒ «մի ձուկ՝ բառափ»
Ծագումն անհայտ է
Էջ 275, սյունակ 1 Էջ 275
ԹՈՒՐ (թոյր), -ոյ «թուր, սուր (զենք)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ter(ə)- «տորորել, շփել, շփելով մաշեցնել, ծակել» (անմիջական նախաձեւ՝ *tōr-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թրաթափ, թրածեծ, կիսաթուր, թրաձեւ, թրաձուկ, թրամարտ, թրամերկ, թրասուր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. τείρω «մաշեցնել, ուժասպառել»
հուն. τορέω «ծակել, կտրել»
հուն. τόρος «դուր»
լատ. terō «տորորել, փշրել, աղալ»
ռուս. тереть «տորորել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 208
Էջ 276, սյունակ 1 Էջ 276
ԹՈՒՓ -ոյ «թուփ, կարճ ծառ, տերեւալից ճյուղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *tu- «ուռչել» (անմիջական նախաձեւ՝ *tu-pho-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թփամուտ, թփատեսակ, թփուտ, թաւաթուփ, թանձրաթուփ, վարդաթուփ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ. dūf «սաղարթ, տերեւափունջ»
հ. անգլ. dufel «թուփ»