Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՄԱՏՉԻԼ
(մատիզ կամ մատուզ)
«մածվել, կպչել, փակչել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mad-
«թաց, խոնավ, կաթել, հյութեղ, պարարտ, բտած»
(անմիջական նախաձեւ՝ *mad-ig’h- (-ug’h-))
որտեղից նաեւ մատաղ, մածառակ, մաճար/ռ: Տարբեր է մածիլ-ից, որ *mag’- արմատից է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատզողական
ՄԱՐԳԱՐԻՏ
-ոյ
«մարգարիտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ լատ. margarita
փոխատու լեզու՝ հուն. μαργαρίτης
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարգարտեայ,
մարգարտազարդ,
մարգարտատող,
մարգարտահուռն,
մարգարտանման
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 277
ՄԱՐԴԱՍԱՆԿ
(մարտասանկ, մարտասանգ, միւրտեսեն, միւրտեսենկ, քարմարցանկ, քարմբցանական)
«արծաթաբար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. murdāsang
Մատենագիտություն
H. AG 270;
Աճ. ՀԱԲ 280
ՄԱՐԶԱՆԳՈՇ
(մարզանկոշ, մարզանկուշ, մարզգոշ, մարզանճոշ, մարզանկոշ, մազագոշ, մարզիգոշ, մարզգուշ, մարտակուշ, մարտադոշ, մարզանճոճ, մարզօն)
«խնկածաղիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. marzangoš
Մատենագիտություն
H. AG 193;
Աճ. ՀԱԲ 282
ՄԱՐՄԱՆԴ
««բարեխառն» (բ. «հանդարտ»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ծագումն անհայտ է (կրկնավոր կազմությո՞ւն)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարմանդել,
մարմանդանալ
ՄԱՐ(ՈՒԹԻՒՆ)
««մոլորութիւն» (բբ)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *smer-
«մտքում դնել, հիշել, հոգալ»
Թերեւս կապ ունի հուն. μέρμηρα «վրիպել, շեղվել, սխալվել, մեղանչել» բայի հետ, որ չունի հավաստի ստուգաբանութիւն, եւ որ հակված են կապելու հնդեւրոպական *smer- «մտքում դնել, հիշել, հոգալ» արմատի հետ, որից բխեցվում է հայ. մորմոք բառը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարամիտ,
մարութիւն,
մարդատողական,
մարդամարտուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
μέρμηρα
«վրիպել, շեղվել, սխալվել, մեղանչել»
Տե՛ս նաեւ
ՄԱՐՏ
I
(-ի)
«կռիւ, պատերազմ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *merā-
«ջարդել, փշրել»
(անմիջական նախաձեւ՝ *mrd-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարտնչիլ,
մարտիկ,
մարտակից,
ճակատամարտ,
ըմբշամարտ,
մարտակոչ,
մարտահրաւէր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
mardati
«ջարդել, փշրել»
ավ.
marəd
«ոչնչացնել»
հուն.
μαραίνω
«սպառել, ոչնչացնել»
լատ.
Martis
«Մարս, պատերազմի աստուած»
Մատենագիտություն
Pok. 276-278;
Աճ. ՀԱԲ 289
ՄԱՐՏ
II
«մարտ ամիս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. μάρτιος
փոխատու լեզու՝ լատ. martius
Մատենագիտություն
H. AG 367;
Աճ. ՀԱԲ 289
ՄԱՐՏԱՆ
«երանի թե»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։