Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՀԱՐՈՒԱՆՑ
«հայոց հեթանոսական տոմարի 9-րդ ամսի հին անունը»
(տոմարական)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հարոյ բայի հար հիմքից (հմմտ. հարուստ, հարուած) կազմված գոյականի ձեւ` հգն. հարուանք-ի սեռականը:
ՀԱՒԱԼ-
«թաքուստ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. havala
հին փոխառություն` արաբ. havala բառից, որ առկա է նաեւ պ. havāla-gāh «թաքստոց, թաքնվելու տեղ» բառում (Աճառյանը 5-րդ դ. արաբ. փոխառություններ չի ընդունում)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաւալոց
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 485-486
ՁՄԵՌՆ
(հգն. ձմերունք, սեռ. ձմերայնոյ), ուշ` -րան
«ձմեռ, փոթորիկ, ալեկոծություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'heim-
«ձմեռ»
(անմիջական նախաձեւ՝ *g'heimerinos-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձմեռնասուն,
ձմեռային,
ձմերական,
ձմեռային,
ձմերանոց,
ձմերատուն,
ձմերել,
ձմերուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
cheimerinos
լատ.
hibernus
«ձմեռային»
Մատենագիտություն
H. AG 470;
Աճ. ՀԱԲ 156
Տե՛ս նաեւ
ՄԱՆԻ
II
«ամսի 16-րդ օր»
Ստուգաբանություն (փոխառություն)
Մանի լեռնանունից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 253
ՄԱՏՈՒՌՆ
(մատուռն), -տրան, -րունք, -րանց
«մատուռ, վկայարան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. μαρτύριον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատրանոց,
աշխարհամատուռն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 271
ՄԱՐԳԱՐ
«ամսվա 4-րդ օրը»
Ստուգաբանություն ()
Ծագում է Մարգար հատուկ անունից, որ մարգարէ բառից է:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 276
ՄԱՐԳԱՅ
«հայկական տոմարի 11-րդ ամիսը»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հ. պ. margazana
Մատենագիտություն
H. AG 506;
Աճ. ՀԱԲ 278
ՄԱՐԵՐԻ
I
«հայկական տոմարի 10-րդ ամիս»
(տոմարական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *maryarya
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
maδyārya
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 281
ՄԱՐԻ
(-րոյ, -րեաց)
(մայրի)
«էգ թռչուն, հավ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *merio
«մանկամարդ կին, աղջիկ»
*merio «մանկամարդ կին, աղջիկ» արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
márya-
«երիտասարդ մարդ»
հուն.
μεῖραξ
«աղջիկ»
ուշ՝ «տղա»
լատ.
maritus
«ամուսնացած մարդ»
լիտ.
marti
«նորահարս»
կիմր.
merch
«դուստր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 284
ՄԱՔԻՐ
(սխալմամբ՝ մամիր)
«հավ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. mākiyān
Եթե -ր-ն հավելագրութիւն է, ապա, թերեւս, ծագում է պ. mākiyān բառից:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։