Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Ժ(Ը)ԺԱՆ
«խոխով, կալչան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. žažān
«ուղտափուշ (հոգնակի)»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 229
ԽԱՌ
I
(խատր)
«փուշ, փշոտ թուփ»
(բուսաբանություն)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. xār
փոխատու լեզու՝ պ. xār
Մատենագիտություն
H. AG 269;
Աճ. ՀԱԲ 335
ԽԵՂԲ
(խիղբ)
«ծիլ, ընձյուղ, արմատի մազմզուք, թելեր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)kel-
«կտրել»
(անմիջական նախաձեւ՝ *khel-p-)
Համեմատված է խեթ. huelpi «մատղաշ, քնքուշ, խակ» բառի հետ, որ քիչ հավանական է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խեղբիլ,
խեղբ արկանել,
առնուլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σκόλοψ
«ցից, կարթի ծայր, ձող, փուշ, ծլեպ, ցլեպ»
հ. անգլ.
scielf
«ժայռի ծայր»
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 77;
Ջահ. ՀՀՀԼ 150
ԽՈԶ
I
(-ի, -ից, -աց)
«խոզ, մի աստղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ակկադ. ḫurīru(m)
փոխատու լեզու՝ պ. xūk
հմմտ. 1) ակկադ. ḫurīru(m) . 2) մ. պ., պ. xūk, 3) կովկ. ա) քարթ., մեգր., ճան. ֆեյ (սրանց *յօյ ձեւից խոճ(-կոր)). բ) աբխ. -xoba, ադըղ. kxoyə, գ) նախ.-դաղ. xokxa, բացք. kxa
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոզանալ,
խոզութիւն,
խոզեան,
խոզենի,
խոզամիտ,
խոզարած,
խոզուկ,
խոզատանձ,
խոզուկ,
խոզափուշ,
խոզապարան
ԽՈՁ
-ոյ, ուշ նաեւ -ի, -ից
«խոչնդոտ, արգելք, փուշ, մի տեսակ վերք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *khet-
«փայտ»
(անմիջական նախաձեւ՝ *khot-o-)
հմմտ. պ. xada «ուղիղ եւ երկար ճյուղ, ձող, կախաղան», հայ. խաչ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոչընդակն,
խոչընդոտն,
խոչոտն,
խոչոտ,
անխոչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
xada
«ուղիղ եւ երկար ճյուղ, ձող, կախաղան»
հայ.
խաչ
Տե՛ս նաեւ
ԾՕՃ
(ԲՀ)
«փուշ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԿԱՄ
«փուշի մնացուկ, խձուձ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԿԱՂՇՆԱԿ
«կուռ, տափափուշ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս կաղանչանն բուսանվան տարբերակն է՝ իմաստի շփոթմամբ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 496
ԿԱՌՆ
III
-ին
«փուշ»
Ստուգաբանություն ()
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կառնափուշ,
կառնուտ
ԿՈՃՈՃ
(բրբ. նաեւ կոծիծ)
«մի փուշ՝ կոստուկ»
Ստուգաբանություն (անստույգ)
Կրկնավոր կոճ- արմատից, որ կապված է կոճիկ բառի կոճ- արմատի հետ. կոստուկի անվան եւ կոծիծ «կպցնող նյութ» բառերի կապի համար հմմտ. ն. գ. klette «կոստուկ» եւ գ. *kleip «կպցնել, սոսնձել»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ն. գ.
klette
«կոստուկ»
գ.
*kleip
«կպցնել, սոսնձել»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։