Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 57 բառահոդված (էջ 3/6)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 304, սյունակ 1 Էջ 304
ԼՍԵԼ II ««թողնել» (ԲՀ՝ «թողուլ» եւ «թողնուլ»)»
Ստուգաբանություն (անստույգ)
թերեւս շփոթության արդյունք է. որոշ ձեռագրերում չկա, մեկում էլ մեկնված է «ունկն դնել» (ԲՀ 378)
Էջ 318, սյունակ 1 Էջ 318
ԽԱՌՆ (-ի, -ից) «խառն, անմիատարր, խառնակ, պիղծ, միասին, (հգն.) զուգավորություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ խեթ. harna «շարժել, խառնել, խռովել, գրգռել»
բառից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խառնել, խառնելիք, խառնաբանջար, խառնագնաց, խառնախումբ, խառնակ, խառնակել, խառնուած, գիրկընդխառն, ընդխառնել, երկախառնել, ոգեխառնել, գիշերախառն, նոր-խառնակից, խառնակչութիւն, խառնակեցութիւն, խառնաշփոթ, խառնաշփոթութիւն, խառնճուկ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 314
Տե՛ս նաեւ
Էջ 335, սյունակ 1 Էջ 335
ԽՃԲԱԽԻԼ (խջբախել, խճբոխել, խճփախել) «շփոթվել» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ:
Էջ 351, սյունակ 1 Էջ 351
ԽՌԿԵԼ «խառնիխուռն դիզել, շփոթեցնել, շշկլացնել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «պտտել, ծռել» *k > *kh անցմամբ եւ *-ց ածականով կազմված
բնիկ հնդեւրոպական՝ *(s)ker- «պտտել, ծռել» արմատից՝ *k > *kh անցմամբ եւ *-ց ածականով կազմված
Զուգաբանություններ այլ լեզուներում
խոլ.
crūach
«կույտ, դեզ, բլուր»
հ. իսլ.
hruga
«կույտ»
Էջ 352, սյունակ 1 Էջ 352
ԽՈՌՈՎ «խռովք, շփոթություն, կռիվ, պատերազմ, խռով, խռովված, շփոթված»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)krāu- «դիզել, կուտակել»
փոխատու լեզու՝ վրաց. xrv, xrova, xroba «ռհմակ, հոտ, բազմություն»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *(s)krāu- «դիզել, կուտակել» արմատի հետ. հմմտ. լիտվ. kraũti «իրար վրա դնել, դիզել, կուտակել», krūvà «կույտ»։ - Ջահ.: Աճառյանը (ՀԱԲ 2, 426) բխեցնում է «կովկասյան» (իմա՝ քարթվելական, հատկապես վրացական) աղբյուրից՝ մատնանշելով վրաց. xrv, xrova, xroba «ռհմակ, հոտ, բազմություն» բառը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խռովել, խռովութիւն, խռովական, խռովիչ, խռովուտ, խռովարար, անխռովութիւն, խռովայոյզ, խռովկան, խռովկոտ, խռովուկ, խռովխոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
kraũti
«իրար վրա դնել, դիզել, կուտակել»
լիտվ.
krūvà
«կույտ»
Մատենագիտություն
ՀԱԲ 426
Էջ 352, սյունակ 1 Էջ 352
ԽՈՉԱԿՆ «սրնքոսկր, ողնք»
Ստուգաբանություն ()
Շփոթության արդյունք՝ փոխանակ խունջանն:
Տե՛ս նաեւ
Էջ 355, սյունակ 1 Էջ 355
ԽՐՈՒԿ II «կինաբարիս, կարմիր ներկ»
Ստուգաբանություն (բնաձայն)
խրուկ բուսանվան հետ շփոթելու արդյունք։
Էջ 365, սյունակ 1 Էջ 365
ԾՄԱԿ (-ի, -աց) «ծմակ, ստվերոտ տեղ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *tem- «մութ»
Առայժմ հնչյունաբանորեն անբացատրելի է նմանությունը հնդեւրոպական *t-ով սկսվող *tem- «մութ» արմատից ծագող բառերի հետ, որ նկատվում է նաեւ ծմրիլ բառի դեպքում. սա զուգահեռ է թմրիլ բառին, որ ծագում է հնդեւրոպական *tem- «շփոթված, թմրած» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծմակային, ծմականիստ, ծմականալ, ծմակին, ծմակեցուցանել, ծմակեցուցիչ, անծմակ
Տե՛ս նաեւ
Էջ 365, սյունակ 1 Էջ 365
ԾՄՐԻԼ «լքվել, վհատվել, տխրել»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *tem- «շփոթված, թմրած»
Կապ ունի՞ թմրիլ բառի հետ, որ ծագում է հնդեւրոպական *tem- «շփոթված, թմրած» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծմրաբարձ, ծմրդել
Տե՛ս նաեւ
Էջ 366, սյունակ 1 Էջ 366
ԾՆՔԵԼ ««դրոշմել, հաստատել» (ԲՀ)»
Ստուգաբանություն ()
կնքել բառի շփոթագրությունը:
Տե՛ս նաեւ