Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՓԻՐԵԼ
«փշրել, խանձել, խարկել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություն՝ փիւրեալ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փիւրեալ
ՓՇՈՒՐ
«մանր կտորտանք, փշուր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հենվելով վրացերենում գոյություն ունեցող զուգահեռ ձեւերի վրա՝ Աճառյանը (ՀԱԲ 4, 508- 509) ենթադրում է կամ կովկասյան փոխառություն, կամ մի երրորդ աղբիւր՝ ուրարտերեն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փշրել,
փշրանք,
դիւրափշրելի,
փշրաքաղ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 508- 509
ՓՈՒԼ
(*բուլ)
«փլվածք, ավերակ, լուսնի նվազում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *phol-
«ընկնել, փլվել»
Բնիկ հնդեւրոպական` *phol- «ընկնել, փլվել» արմատից. հմմտ. հ. բ. գ. fallan «ընկնել», լատտ. fallo «խաբել», հ. իսլ. falla «ընկնել»: Աճառյանը (ՀԱԲ 4, 522) բխեցնում է կովկասյան աղբյուրից` վրաց. phxuna «փշրել, կոտրատել»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փլանիլ,
փլուցանել,
փլուզանել,
փլատակ,
վիմափուլ,
բլցնել,
բլբլակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. բ. գ.
fallan
«ընկնել»
լատտ.
fallo
«խաբել»
հ. իսլ.
falla
«ընկնել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 522
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։