Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՍՈՃԻ
(շոճի)
«վայրի պիստակենի, սոճի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
-ճի վերջածանցը առկա է նաեւ փիճի եւ նոճի բառերում, բայց անբացատրելի են մնում սո-, փի- եւ նո- տարրերը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 241
ՍՏԻՔՍ
(ստիքի, ստիքս, ստիքի, ստիք, ըստիքս)
«տարր, տարերք, տառ, կետ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. στοιχεῖον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստ(ի)քսել
Մատենագիտություն
H. AG 381;
Աճ. ՀԱԲ 276
ՏԱՐՐ
(-եր, ուշ՝ -ոյ, -ի, -ից)
(տառ)
«նախաբաղադրիչ, նախանյութ, տարր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *der-
«քերթել, ճեղքել»
արմատից, որից նաեւ տեռել, տրամ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տար(ե)րական,
տարրապաշտ,
տարրատր,
տարրեղեն,
տարրանալ,
կարծրատարր,
ողորկատարր,
միատարր,
մեծատարր,
մերկատարր,
անտարր,
տառանալ,
տառատիպ,
տարերային,
տարրարանություն,
տարրագիտություն,
տարրալուծել,
տառակեր,
տառացի,
մեծատառ,
փոքրատառ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dar-
«բաժանել»
աւ.
darodar-
«ճեղքել»
կիմր.
darn
«կտոր, մաս»
ՏԱՐՐԱ
«մանուկ, երեխա»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՏՈՐՐ
«ճյուղ, խաղողի որթի թեւ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *der-
«քերթել, ճեղքել»
ձայնդարձային տարբերակ
տարր բառի ձայնդարձային տարբերակը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տորրել,
տորրանոց,
կարծրատորր
ՓԵԺԱՏ
«մի տեսակ խեժ, անգուժատ»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ պրս. žad
«խեժ»
Երկրորդ բաղադրիչը կարող է կցվել պրս. žad «խեժ» բառին, սակայն անբացատրելի է մնում փե- տարրը:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 494
ՔԻՄԻԱ
«քիմիա, տարրաբանություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. kimiā
փոխատու լեզու՝ արաբ. alkīmiā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քիմեայ,
ալքիմիա,
քիմիարար,
քիմիատան,
քիմիական,
քիմիագէտ,
քիմիագիտութիւն
Մատենագիտություն
H. AG 388;
Աճ. ՀԱԲ 579
-(Ա)ԳԻՆ
«գորովագին, դիւրագին, հիւանդագին, մոլեգին, կաթոգին, ուժգին»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -gēn
Այս ածանցը հանդես է գալիս ինչպես միայնակ, այնպես էլ -ա- հոդակապով եւ -ո- հիմքային տարրով։ Հայերենում տարածվել է իրանական փոխառությունների միջոցով։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գորովագին,
դիւրագին,
հիւանդագին,
մոլեգին,
կաթոգին,
ուժգին
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։