Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՐՏԵՄԻՍԻՆ
«օշինդր, բարձվենյակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. άρτεμισία
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 342
ԱՒՐ
III
(աւուր, յօրէ, աւուրք, աւուրբ, աւուրց, աւուրբք)
«օր, գիշեր եւ ցերեկ միասին, ցերեկ, ցերեկվա տեւողութիւնը, ժամանակ, կեանք, տարի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *āmōr-
«օր»
Արմատից։ հայ-հունական զուգաբանութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւրհաս,
հանապազաւր,
առաջաւրեայ,
այսաւր,
երկաւրեայ,
երկաւուրդ,
օրագիր,
օրավարձ,
օրացույց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἡμέρα
«օր»
հուն.
ἄμαρα
«օր»
Մատենագիտություն
H. AG 426;
Աճ. ՀԱԲ 616
ԱՔՍԻՆՏՈՒ
«ասեղնագործ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. όξυντήρ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 621
ԱՓԻՄԵՌՆՈՍ
(ափիմեռնոս, ափիմեռոս)
«ամենօրյա (ջերմի, տենդի մասին)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. άφημερινός
Մատենագիտություն
H. AG 342, 517;
Աճ. ՀԱԲ 364
ԱՓՍԻՆԹ
(ափսինդ, ափսնդին, ափսինթի, ափսինթին, ափսոնդին, այլեւ աստին)
«օշինդր` artemisia absinthium L.»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀψίνθιον
Մատենագիտություն
H. AG 259, 342;
Աճ. ՀԱԲ 366
ԲԱԳ
III
«կից, միասին»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Չի բացատրուած նմանութիւնը ինչպէս հայ. բաղ «կից, հար», այնպէս էլ թյուրք. bag «կապ» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բագանակել,
բագծածել,
բագծածաբար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
բաղ
«կից, հար»
թյուրք.
bag
«կապ»
ԲԱՍՈՒՑ
(բրբ. բատոց, պատոց)
«պատուհան. որմնախորշ, պատի դարակ»
Ստուգաբանություն ()
Աճառյանը (ՀԳԲ 176) համարում է պատոց-ի բարբառային ձեւ, բայց ՀԱԲ-ում (1, 418) այդ մասին չի խոսում
Մատենագիտություն
ՀԳԲ 176;
ՀԱԲ 418
ԲԵՍԻՆ
«մի հեղուկաչափ՝ կես լիտրանոց շիշ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. βίσσιν
«շիշ»
Մատենագիտություն
H. AG 343;
Աճ. ՀԱԲ 440
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։