Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 665 բառահոդված (էջ 3/67)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 45, սյունակ 1 Էջ 45
ԱՄԻՍ (-ոյ, -եան) (ներգ. յամսեան) «ամիս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հայերենի ա- հաւելուածը բացատրւում է կամ որպէս ամ «տարի» բառի ազդեցութիւն կամ որպէս նախնական կոկորդայինի արտացոլում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամսագլուխ, ամսատուր, ամսամուտ, ամսաւրեայ, ամսական, ամսակէս, ամսային, ամսատան, ամսանահանջ, ամսապակաս, երեքամսեայ, եռամսեայ, եւթնամսեայ, նորամսութիւն, չորեքամսեայ, երկամսեայ, կիսամսեայ, վեցամսեակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
māsa
«լուսին, ամիս»
հուն. հռն.
μείς
դոր.
μής
լատ.
mēnsis
ռուս.
месяц
«ամիս»
Մատենագիտություն
H. AG 417; Աճ. ՀԱԲ 157-158
Էջ 45, սյունակ 1 Էջ 45
ԱՄԻՐ «մահմեդական իշխան, տիրակալ, կուսակալ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. amīr
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամիրապետ, ամիրութիւն, ամիրանալ
Մատենագիտություն
H. AG 300; Աճ. ՀԱԲ 158
Տե՛ս նաեւ
Էջ 45, սյունակ 1 Էջ 45
ԱՄԻՐԱՅ (-ի, -ից, այլն` -իք, -եաց, -աց) «մահմեդական իշխան, տիրակալ, կուսակալ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. amīrā
փոխատու լեզու՝ արաբ. amīr
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամիրայական, ամիրայապետել
Մատենագիտություն
H. AG 300; Աճ. ՀԱԲ 158
Տե՛ս նաեւ
Էջ 46, սյունակ 1 Էջ 46
ԱՄՈՒՍԻՆ (-ոյ) «ամուսին՝ կնոջ մարդ կամ մարդու կին, հասակակից, ժամանակակից»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *euk- «սովորել, ընտելանալ» (անմիջական նախաձեւ՝ *som-euk-՛en-) ամ- եւ -ին մասնիկներով
ամ- եւ -ին մասնիկներով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամուսնանալ, ամուսնակից, ամուսնասէր, ամուսնատոր, ամուսնութիւն, վաղամուսնիք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ուսանիլ
հ. հնդկ.
úcyati
«սովոր է, ընտելացած է»
ռուս.
учить
«սովորեցնել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 161
Տե՛ս նաեւ
Էջ 47, սյունակ 1 Էջ 47
ԱՄՊԱՃ (անպաճ, անապաճ, անապ, անպ) «մի տեսակ հնդկական պտուղ, մանգո»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. anbaj
փոխատու լեզու՝ արաբ. anab
փոխատու լեզու՝ արաբ. anba
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 163
Էջ 49, սյունակ 1 Էջ 49
ԱՅՍ II «չար ոգի, դեւ, քամի, փչյուն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ansu- «ոգի, չար ոգի» (անմիջական նախաձեւ՝ *ansiu- կամ *ansio-)
բնիկ հնդեւրոպական՝ *ansiu- կամ *ansio-` *ansu- «ոգի, չար ոգի» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
այսահար, այսահարիմ, այսակիր, այսամուտ, այսոտ, այսահալածեմ, այսայարան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
asura
«դեւ»
գերմ.
*ansuz
«աստուած»
Էջ 49, սյունակ 1 Էջ 49
ԱՅՐ I (առն, արամբ, արք, արանց) «տղամարդ, արի, քաջ մարդ, այր, ամուսին, մարդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *anr- (անմիջական նախաձեւ՝ *anrio-) ենթարկված *ario- «տեր» հիմքի ազդեցությանը
բուն նախաձեւը դժվար վերականգնելի է. ենթադրելի է տարահիմք եւ նույնիսկ տարարմատ կազմություն՝ թերեւս այր < *anrio- (ենթարկված *ario- «տեր» հիմքի ազդեցությանը), սեռ. առն < *anros-, տր. առն *anrai-/anri-:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առնակին, առնակնութիւն, առնաբար, առնագէն, առնութիւն, առնի, այրասէր, այրասիրութիւն, այրուձի, այրընտիր, այրասիրտ, այրասպան, այրալքող, այրիկ, այրուկ, բազմայր, բազմայրութիւն, իշայր, սկեսրայր, արու, արուաբար, արուագէտ, արուական, արուանալ, ար(ւ)ութիւն, արի, արիաբար, արիական, արիանալ, անարի, վատարի, արական, արամբի, արանցի, արանք, արականք
Էջ 50, սյունակ 1 Էջ 50
ԱՆԱԳՈՒՄ «մի տեսակ օդ կամ քամի»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *an- «շնչել, շունչ, հողմ, քամի»
Ծագումն անհայտ է: Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *an- «շնչել, շունչ, հողմ, քամի» արմատի հետ:
Էջ 55, սյունակ 1 Էջ 55
ԱՆԴՈՒՆՔ (ԲՀ) «ամբարտավանություններ»
Ստուգաբանություն (անստույգ)
Թերեւս փոխառություն կամ օտարալեզու բառ, որովհետեւ գրված է «թարգմանի ամբարտաւանութիւնք»։ Սակայն որոշ ձեռագրերում գրված է անդութն, որ թերեւս յանդուգն բառի սխալագրությունն է:
Էջ 56, սյունակ 1 Էջ 56
ԱՆԴՐՈՒԱՐ (անդրուվար, անդրվար, անդրավար, անդրուստ) «լծված ձի կամ ջորի, մի տեսակ ձի, կառք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կազմուած չէ՞ անդր եւ վար բաղադրիչներից (Հացունի) (հմմտ. Աճ. ՀԱԲ 1, 192)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 192