Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 47 բառահոդված (էջ 3/5)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 352, սյունակ 1 Էջ 352
ԽՈՒՇՈՓ «կուչ գալը, կծկում, քառամում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «կնճռոտվել, կուչ գալ» *k > *kh անցումով
Թերեւս կապ ունենա հնդեւրոպական *(s)ker- «կնճռոտվել, կուչ գալ» արմատի հետ՝ *k > *kh անցումով:
Էջ 364, սյունակ 1 Էջ 364
ԾԻՒՐ (ցիւր-) (ցիւրանալ) «ծյուրում, հյուծում, նիհարում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'er- «հասունանալ, ծերանալ, զառամել» -i-ի հայերենի համար սովորական ներդրմամբ
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *g'er- «հասունանալ, ծերանալ, զառամել» արմատի հետ՝ -i-ի՝ հայերենի համար սովորական ներդրմամբ (հմմտ. յատանել - յաւտ, արածել - արաւտ, մատչիլ - մաւտ): ... հնարավոր ընդհանուր աղբյուր համարելով ուրարտերենը, որովհետեւ հայերենը կարող է առաջանալ հիշյալ վրացական ձեւերից եւ ոչ վրացերենը՝ հայերենից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծյուրել, ծյուրական, ծյուրութիւն, ծյուրակար, ծյուրանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
jarā
«մաշվածություն, զառամություն, ծերություն»
պ.
zār
«թույլ, նիհար, խեղճ, թշվառ, ծեր»
վրաց.
cvrili, cvlili
«մանր, բարակ, նուրբ»
վրաց.
gamjvruli
«ճմլած, տրորած»
Մատենագիտություն
ՀԱԲ 461
Էջ 369, սյունակ 1 Էջ 369
ԾՐՈՐԻԼ «նեխել, հոտել, ապականվել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *g'er- «հասունանալ, ծերանալ»
Հազիվ թե ծագի *g'er- «հասունանալ, ծերանալ» արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
jirur
«ծերություն, մաշվածություն»
ավ.
zairina-
«թուլացնող, մաշող»
ավ.
zaurura
«զառամյալ»
Էջ 387, սյունակ 1 Էջ 387
ԿԱՌՔ (-աց) (հազվադեպ` -ի, -ից) «կառք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ լատ. carrus
փոխատու լեզու՝ հուն. κάρρον
կա նաեւ սրանից փոխառված հուն. κάρρον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կառավար, կառավարել, կառաւետ, կառամարտիկ, կառանշան, կառապետ, կառամուտ, կառապան, կառաւոր, խաչակառք, մարտակառք, ոսկիակառք, սայլակառք, կառախումբ, կառավարիչ, կառավարչական, կառատուն, դիակառք, հանրակառք, շոգեկառք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 532
Էջ 459, սյունակ 1 Էջ 459
ՀԵՐՄԵՌԱՄԱՃ (մեռամեճ) «°»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ (աղավաղված) բառ: Ծագումն անհայտ է:
Էջ 469, սյունակ 1 Էջ 469
ՀՌԱՄՕԹ «մետաքս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ եբր. rāmōth
գրական փոխառություն։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 127
Էջ 507, սյունակ 1 Էջ 507
ՄԱՆԵԱԿ «վզնոց, նավահանգիստ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. μανιάκης
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մանեկաձեւ, մանեկաւոր, քառամանեակ
Մատենագիտություն
H. AG 363; Աճ. ՀԱԲ 253
Էջ 520, սյունակ 1 Էջ 520
ՄԱՔՍ (-ի) «մաքս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արամ. (ասոր.) maxsā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաքսաւոր, մաքսել, մաքսատուն, եռամաքս, մաքսային, մաքսանենգ
Մատենագիտություն
H. AG 311; Աճ. ՀԱԲ 292; Ջահ. ՀԼՊ 458
Էջ 521, սյունակ 1 Էջ 521
ՄԵԾ (-ի, -աց) «մեծ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *meg'(h)- «մեծ» (անմիջական նախաձեւ՝ *meg'a-)
արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեծանալ, մեծամեծ, մեծատուն, մեծարել, մեծարանք, մեծամեծար, մեծաբարբառ, մեծաբեռն, մեծագի, մեծախումբ, մեծահանգ, հիւրամեծար, ձիւնամեծ, գահամեծ, գերամեծար, եռամեծ, մեծագումար, մեծադիր, մեծադրդորդ, մեծահարուստ, մեծամասնական, մեծամասնութիւն, մեծատառ, մեծարժէք, մեծաքանակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
mahā-
հուն.
μέγας
ալբ.
madh
լատ.
magnus
գոթ.
mikils
թոխ. A
mak
թոխ. B
makā
«մեծ»
Մատենագիտություն
H. AG 473; Աճ. ՀԱԲ 295
Էջ 532, սյունակ 1 Էջ 532
ՄՈԼԻԼ (-ել) «խենթանալ, կատաղել, գուշակել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Բնիկ հնդեւրոպական. ըստ Աճառյանի (ՀԱԲ 3, 339), զուգահեռներ ունի մի կողմից ալբ. mal «կիրք, մոլություն սաստիկ ցանկություն», մյուս կողմից՝ հ. հնդկ. malvá- «հիմար, խենթ» բառերի մեջ, բայց ըստ Պոկոռնու բառարանի (Pok. IEW), արմատը չի որոշվում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոլուցք, մոլութիւն, մոլարբոյս, մոլի, մոլեգին, գինեմոլ, դիւացամոլ, դիւամալ, դիցամոլ, իգամոլիլ, կնամոլ, մանկամոլ, մարմնամոլութիւն, կռամոլ, շրջմոլիկ, կռամոլ, խնդամոլ, ծխամոլ, սրճամոլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ.
mal
«կիրք, մոլություն սաստիկ ցանկություն»
հ. հնդկ.
malvá-
«հիմար, խենթ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 339; Pok. IEW None