Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 66 բառահոդված (էջ 3/7)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 304, սյունակ 1 Էջ 304
ԼՊՐԼԻՆ ««լոպին» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
Լպրշին «լրբին» հոդվածի (էջ 136) աղավաղված գրությունն է
Էջ 312, սյունակ 1 Էջ 312
ԽԱՂՃ «կոշտ, կարծր բան, կոճիկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kal- «կոշտ, կարծր, պինդ» (անմիջական նախաձեւ՝ *khal- *kal-) *kal-no- «կոշտուկ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղճունք, խաղճախուղճ, խաղճմունք, խողճմունք
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
callum
«կոշտուկ»
հ. իռլ.
kalatt
«կարծր, կոշտ»
մ. իռլ.
calad
«կարծր, կոշտ»
Էջ 320, սյունակ 1 Էջ 320
ԽԱՐԱՏԻԼ «կարծրանալ (մորթի մասին)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kar- «պինդ, կարծր» *k/kh անցմամբ
Եթե կապ չունի խարել «այրել, դաղել» արմատի հետ, ապա ծագում է հնդեւրոպական արմատից:
Էջ 328, սյունակ 1 Էջ 328
ԽԵՓ «կարծր, պինդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)kep- «կտրել, ճեղքել» (անմիջական նախաձեւ՝ *kheph-) խեփ (°)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *(s)kep- «կտրել, ճեղքել» արմատի հետ` *kheph- > խեփ (°)։ Չկան վստահելի զուգահեռներ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խեփանալ, խեփոր
Էջ 331, սյունակ 1 Էջ 331
ԽԻՍՏ (-ի, -աց) «կարծր, պինդ, դժվարին, խիստ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)k(h)ai-d- «խփել, հրել» (անմիջական նախաձեւ՝ *khid-to-)
այս դեպքում հայերենում գործում է *dt > *tt > st անցումը, եւ նա պատկանում է *tt > st անցմամբ բնութագրվող տարածքին (արեալին), այսինքն` իրանական, հունական, բալթիական եւ սլավոնական լեզուներին։ Աճառյանը (ՀԱԲ 2, 370) դնում է կասկածելի ստուգաբանությունների մեջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խստութիւն, խստապահանջ, խստանալ, անխստապահանջ, խստաձայն, խստաբերութիւն, խստաշունչ, խստասիրտ, խստերախ, խստիւ, խստաբար, խստել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
khēda
«ճնշում, ծանր բեռ»
հ. հնդկ.
khidáti
«պոկում է, սեղմում է»
հայ.
խիթ, խթել, խեթ
*t ածականով
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 370
Էջ 368, սյունակ 1 Էջ 368
ԾՊՆԵԼ «փակցնել, կպցնել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ծ/թ հերթագայությամբ կապել հնդեւրոպական *steib(h)- «ձող, բուն, կարծր, պինդ, սեղմ(վ)ել» արմատի հետ, որտեղից՝ հայ. ստեպ, ստիպել։
Տե՛ս նաեւ
Էջ 389, սյունակ 1 Էջ 389
ԿԱՏԻԿ (զթիկ) «կատիկ, մակալեզու»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թաթար. kadyk «կոշտ, պինդ, ցցված»
հմմտ. թաթար. kadyk «կոշտ, պինդ, ցցված» > ռուս. кадык «ադամախնձոր»։
Մատենագիտություն
Ջահ. ԼՀԳ 20
Էջ 392, սյունակ 1 Էջ 392
ԿԱՐԾՐ (-ունք, ուշ՝ -երք) «կարծր, պինդ, խիստ, ճգնակյաց»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *garəg- «սարսափելի, ահեղ, սարսափ» իմաստի վերականգնումը պայմանական է
բնիկ հնդեւրոպական՝ *garəg- «սարսափելի, ահեղ, սարսափ» արմատից (իմաստի վերականգնումը պայմանական է):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարծրանալ, կարծրութիւն, կարծրադատ, երկաթակարծր, նիւթակարծր, վիմակարծր, կարծրապաղանթ, կարծրաբեկ, կարծրամարմին
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 552; Pok. IEW 353
Էջ 394, սյունակ 1 Էջ 394
ԿԱՐՇՆ (կաշն-) «ուժ, զորություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *kadišn
փոխատու լեզու՝ իրանական karišn
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարշնեղ, կարշնեղագոյն, կարշապինդ, կաշնել
Զուգաբանություններ այլ լեզուներում
սողդ.
kadī
«կարի, հույժ»
սողդ.
karī
«ակտիվություն»
մ. պ.
kār
«ուժ ունենալ, ի վիճակի լինել, կարողանալ»
Մատենագիտություն
Ջահ. ՊԲՀ 184
Էջ 412, սյունակ 1 Էջ 412
ԿՆԵՂ (բբ) «ուժեղ, ջլապինդ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
թերեւս -եղ-ը վերջածանց է
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 607