Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 312 բառահոդված (էջ 3/32)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 79, սյունակ 1 Էջ 79
ԱՍՊԵՏ (-ի, -աց) «ձիաւոր ազնուական, հեծեալ իշխանաւոր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *aspapati «ձիատէր, ձիապետ»
Փոխառութիւն իրանական աղբիւրից` *aspapati < *aspati «ձիատէր, ձիապետ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասպետութիւն, ասպետաբար, ասպետական, ասպետօրէն
Մատենագիտություն
H. AG 109; Աճ. ՀԱԲ 274
Էջ 80, սյունակ 1 Էջ 80
ԱՍՏ II «ուժ, զորություն, սաստկություն, կայունություն, հաստատություն, պնդություն, տոկունություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pasto- «ամուր»
Ջահ. Աճառյանը (ՀԱԲ 1, 85) կցում է ազդ-ին, բայց սա թերեւս պետք է համարել բաղարկության արդյունք:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստագույն, աստիաագոյն, աստետոր, աստի, աստին, աստոյ, աստու
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
հաստ
հայ.
հաստատ
հ. իսլ.
fastr
հ. անգլ.
fast
«ամուր, պինդ, հաստատուն»
Մատենագիտություն
ՀԱԲ 85
Տե՛ս նաեւ
Էջ 82, սյունակ 1 Էջ 82
ԱՏԵԱՆ (-ի, -ից) «ժողով, նիստ, ժողովասրահ, դատարան, դատաստան, հարցաքննություն, տաճարի բեմի առաջամաս, ժամանակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sed- «նստել» (անմիջական նախաձեւ՝ *sodin- կամ *sod- (+ եան))
Կա իրան. ծագման վարկած, բայց չկա համապատասխան վստահելի վկայութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ատենակալ, ատենաքարշ, ատենադպիր, հանդիսատեան, ատենընտիր, ատենաբանել, ատենախոսել, ատենախոսութիւն, ատենապետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խոլ.
suide (sodiam)
«նստելու տեղ, նստում»
լատ.
solium
«գահ, բազկաթոռ»
Մատենագիտություն
H. IF. Anz. 47; Աճ. ՀԱԲ 287; Ջահ. ՀԼՊ 146
Էջ 89, սյունակ 1 Էջ 89
ԱՐԶԲԵԴ «պարսկական արքունիքի մի պաշտօնեայ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. arzbed
փոխատու լեզու՝ պ. *arz-bad «բերդապետ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 313
Էջ 96, սյունակ 1 Էջ 96
ԱՐՏԱԼԱՅ «տավարի ազդրի փափկամաս, դրանից պատրաստված կերակուր»
Ստուգաբանություն (փոխառություն)
Աճառյանը (ՀԱԲ 1, 338) համարում է վրացերենից, բայց սա եւս պետք է փոխառյալ լինի։
Մատենագիտություն
ՀԱԲ 338
Էջ 97, սյունակ 1 Էջ 97
ԱՐՓ (-ի, -ից, արփի, -ւոյ, -եաւ) «եթեր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *ser- «կարմիր, կարմրավուն» արմատից ծագող լիտվ. sirpti «հասունանալ» (*«կարմրել» կամ «դեղնել») բայի հետ՝ *srph>արփ (ըստ Պետերսոնի՝ Walde- Pokorny 2, 499)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արփագեղ, արփամերձ, արփային, արփաճաճանչ, արփայագնաց, արփեգնաց, արփենի, արփիզարդ, արփիակեզ, արփիադեմ, գերարփի, լուսարփի, հրաշարփի, արփնաթել, երեքարփին, եաթնարփին, արփող
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
sirpti
«հասունանալ»
Մատենագիտություն
Walde- Pokorny 499
Էջ 97, սյունակ 1 Էջ 97
ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ (-ի, -աց, -ունք) (արհ(ի)եպիսկոպոս, արշիեպիսկոպոս, եպիսկոպոս արհի, եպիսկոպոս արշի, արհի) «արքեպիսկոպոս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. αρχιεπίσχοπος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արքեպիսկոպոսապետ, արքեպիսկոպոսութիւն, արքեպիսկոպոսական, արքեպիսկոպոսարան
Մատենագիտություն
H. AG 342; Աճ. ՀԱԲ 347
Էջ 98, սյունակ 1 Էջ 98
ԱՐՔԻՏՐԻԿԼԻՆՈՒՍ ««սեղանապետ» (ԲՀ՝ «իշխան ընթրիսարանի»)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ լատ. architriclinus
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 348
Էջ 98, սյունակ 1 Էջ 98
ԱՑՈՒՅԱՆՔ ««փաթութանք» (ԲՀ)»
Ստուգաբանություն ()
Ձեռագրական տարբերակների հիման վրա պետք է վերականգնել անցուցանք «փաթաթանք» տարբերակը, ինչպես որ կա ՆՀԲ-ում
Տե՛ս նաեւ
Էջ 98, սյունակ 1 Էջ 98
ԱՒԱԶԱԿ (-ի, -աց) «գող, ելուզակ, հափշտակող»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *āwāzāk (*ā-wāz-āka) «տանող, փախցնող»
ըստ Գ. Ասատրյանի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւազակել, աւազակուտ, աւազակաբարոյ, աւազակապետ, աւազակային, աւազակախումբ