Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԸՆՁԱՆԱԿ
«կավե աման»
Ստուգաբանություն ()
Պետք է ուղղել ընկանակ < անկանակ (տե՛ս անկան)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 131
Տե՛ս նաեւ
ԹԱՐՄ-
«(թարմատար «անպետք, ավելորդ բան» բառի մեջ)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ter-
«միջով, դենը»
(անմիջական նախաձեւ՝ *tor-m-)
նախաձեւից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ.
tairm
«դենը, անց»
հ. իռլ.
tarmi
«դենը, անց»
հայ.
թարց
ԹՈՄՆ
(թոմին (սեռ. ՞) «անշարժ»)
«թույլ, մեղկ, լքված»
(ԲՀ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tem-
«շփոթված, թմրած»
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *tem- «շփոթված, թմրած» արմատի հետ. հմմտ. հ. հնդկ. támyati «նվաղում է, թուլանում է, շնչահեղձ է լինում», հայ. թմիր. բնիկ հայկական ձեւը պետք...
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
támyati
«նվաղում է, թուլանում է, շնչահեղձ է լինում»
Տե՛ս նաեւ
ԹՈՊՐԵԼ
«տնտեսել (՞)» կամ «կարգավորել (՞)»
Ստուգաբանություն (փոխառություն)
Պետք է ուղղել թտպրել՝ թետպիր-ից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 198
Տե՛ս նաեւ
ԺՄԵՐԵՍ
«?»
Ստուգաբանություն ()
Վրիպակ, ըստ ձեռագրերի պետք է ուղղել՝ խորշոմերես
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 232
ԺՊԻՏ
(ժմիտ, ժմբիտ)
«քմծիծաղ, ժպիտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Նմանությունը հնդեւրոպական *gʷhemb- «ուրախ ցատկոտել» արմատի հետ պատահական պետք է համարել
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժպտիլ,
ժմտիլ,
ժմբտիլ,
ժպտումն,
ժպտական,
բարեժպիտ,
ժպտալից,
ժպտուն
ԻՐՄԽՈՆՆԵԼ
(իրս խառնեալ՝ ՀԱԲ)
«խաշտեալ, խառնեալ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Բացատրվող կապակցութիւնը եւ բացատրութիւնը աղավաղված են՝ հանդես գալով տարբեր ձեւերով։ Բոլոր դեպքերում էլ պետք է հանել արմատական բառերի շարքից։
ԽԱԶՈՒՐ
«զոպա, ծոթրին»
Ստուգաբանություն (անստույգ)
նույնն է խոզար «դալար բույս» բառի հետ, եթե ԲՀ-ի «խազոր եւ զոպայ ծոթրին կամ բոյս դալարոյ» բառահոդվածի մեջ պետք է առանձնացնել զոպայ «ծոթրին» եւ խազոր=խոզար «դալար բույս» բառահոդվածները
ԿԱԹԵԼ
«կողմ (՞)»
Ստուգաբանություն (անստույգ)
թերեւս պետք է ուղղել կարթել «ճանապարհը ծռել»:
ԿԱՂՆՈՒՏ
«եզնարգել (թիթեռնածաղկավոր մի բույս)»
(բբ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
տըրված ըստ նմանության («կաղնու պես ամուր»)։ այս դեպքում պետք է հանել արմատական բառերի շարքից։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։