Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՄԵՏԵՈՐԱՅ
«օդերեւույթ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իտալ. meteora
փոխատու լեզու՝ հուն. μετέωρον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մետեորաբանութիւն,
մետեորաբան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 307
ՄԵՔՈՐԱՅ
«եկեղեցի»
Ստուգաբանություն (անստույգ)
Անստույգ բառ
ՅՈՅԶ
-ի, -ից
«որոնում, ծփանք, խռովք, հույզ, շփոթություն, աղմուկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *yōz
աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յուզել,
յուզումն,
յուզախնդիր,
յուզական,
ուզենալ,
մտայոյզ,
պահայոյզ,
ջրայոյզ,
բբայոյզ,
բազմայոյզ,
խռովայոյզ,
հողմայոյզք,
մաղձայոյզ,
նորայոյզիչ,
յուզմունք,
յուզումնալից,
սրտայոյզ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
yaozaiti
«շարժվում է, տատանվում է, ծփում է»
հ. պ.
yaudatiy
«շարժվել»
Մատենագիտություն
H. AG 199;
Աճ. ՀԱԲ 403-404
ՅՈՅՍ
«հույս, ակնկալություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *peu-
«հուսալ»
(անմիջական նախաձեւ՝ *peu-k-)
որ հավանաբար կապված է *peu- «հետազոտել, հասկանալ» արմատի հետ: հայ. եւ սլավ. ձեւերի հիման վրա հ.-ե *peu- «հուսալ» արմատի վերականգնումը հեղինակինն է: Երկու արմատների իմաստային կապը երեւում է լատ. puto «խորհրդածել, հաշիվ անել, գնահատել, կարծել, հուսալ» բառից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յուսամ,
յուսալից,
յուսակորոյս,
յուսահատ,
անյոյս,
մեծայոյս,
բարեյոյս,
դիւրայոյս,
չյուսալի,
նորայուսատու,
յուսահատված,
յուսախաբ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ.
upovati
«հուսալ, հույս դնել, ապավինել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 405-406
ՅՈՐՁ-
«ջրի առատ հոսանք, հորձություն»
Ստուգաբանություն ()
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յորձախորշ,
յորձահոս,
յորձանք,
որձանք,
յորձանաձիգ,
յորձանուտ,
յորձուտ,
դառնայորձան,
խորայորձան,
յորձեռանդն
ՈՐԱՅ
(-ոյ)
«հացահատիկի խուրձ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uer-
«կապել, շաղկապել, միացնել, կցել»
(անմիջական նախաձեւ՝ *urəto-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որայիկ,
որային
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
vrāta-
«բազմութիւն, խումբ, հոտ, հաւաք»
գոթ.
waúrps
«հոտ»
ՊԼՕԹ
«դեղախառնուրդ»
Ստուգաբանություն (անստույգ)
Թերեւս նույնը պլօր «դեղահար» բառի հետ (ըստ Նորայր Բյուզանդացու):
Տե՛ս նաեւ
ՍՈՐԱՅՔ
«լայնություն»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՍՏՈՐ
-ի, -ից, -եւ
«տակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *post-
«անմիջապես հետո»
(անմիջական նախաձեւ՝ *postor-)
*post- «անմիջապես հետո» արմատից: Ավելի քիչ հավանական է բխեցնել *ster- «տարածել, ցրել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստորին,
գետնաստոր,
ստորնեայ,
ստորանալ,
ստորոտ,
ստորացում,
ստորաքարշ,
ստորացուցիչ,
ստորաբաժանել,
ստորագրել,
ստորադասել,
ստորակետ,
ստորայսոյզ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
posterus
«հետագա»
հուն.
ύστερος
«վերջին»
Մատենագիտություն
Pok. IEW 814
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։