Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 144 բառահոդված (էջ 3/15)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 69, սյունակ 1 Էջ 69
ԱՊԻՄԱԿ (ապիմկամ) «անսանձ, ինքնագլուխ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. իրան. apē-kām «ան-կամ»
Եթե ճիշտ է ապիմակ-ի ուղղումը ապիկամ-ի, ապա ծագում է մ. իրան. apē-kām «ան-կամ» ձեւից (՞)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 235
Էջ 77, սյունակ 1 Էջ 77
ԱՍՈՒՊ «ասուպ, թռչող աստղ, ընկնող աստղ»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *k'eu- «լուսավորել, լուսավոր» (անմիջական նախաձեւ՝ *k'u-b-)
Քիչ հաւանական են ինչպէս բնիկ հնդեւրոպական ծագման՝ *k'u-b-` *k'eu- «լուսաւորել. լուսաւոր» արմատից՝ ան- նախահաւելուածով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասուպագիտութիւն, ասուպային, ասուպաւոր
Էջ 106, սյունակ 1 Էջ 106
ԱՔԱՂԱՂ -ոյ (աքալալ, ազալալ, այգալալ, այլեւ աքլալ, աքլար, աքլոր, աքլօր, ագլոր) «հավի արու, աքաղաղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kel- «կանչել» (անմիջական նախաձեւ՝ *kəl- կամ *kl-) Կրկնավոր կազմություն, ձայնդարձային ձեւ
Կրկնավոր կազմության բնիկ հնդեւրոպական ծագման *քալ < հնդեւրոպական *kəl- կամ *kl- ձեւից, որ *kel- «կանչել» արմատի ձայնդարձային ձեւն է:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
usa-kalā
հ. իռլ.
cailech
կիմր.
ceilliog
«աքաղաղ» ան-կախ կազմություններ *kel- արմատից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 368-369
Էջ 125, սյունակ 1 Էջ 125
ԲԵՂՈՒՆ I (<i>-ոյ</i>) «պտուղ, բերք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhel- «փչել, ուռցնել, բխել, հորդել, առատ լինել»
հմմտ. հայ. բեղմն, հուն. φαλλός, φάλης, առնանդամ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բեղնաւոր, բեղնաւորել, բեղնաւորութիւն, անբեղուն, անբեղնաւոր, տար(ա)բեղուն, բեղն, բազմաբեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
բեղմն
հուն.
φαλλός, φάλης
«առնանդամ»
Մատենագիտություն
Pok. IEW 120
Էջ 138, սյունակ 1 Էջ 138
ԲՈՒԹ I «հաստ, գուլ, ոչ սուր, թավ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhau-, *bhu- «խփել, հրել» (անմիջական նախաձեւ՝ *bhu-t-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բթել, բթագույն, բթահայեաց, բթութիւն, բութան-կյուն, բթանալ, բթամիտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
confuto
«խառնել»
գոթ.
baus
«խուլ. համր»
դան.
but
«բթացած»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 479; Ջահ. ՀԼՊ 115
Էջ 140, սյունակ 1 Էջ 140
ԲՈՒՐԳՆ (-գան, -գունք, -գանց) «բուրգ, աշտարակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ուրարտ. burgana
-ն-ի պատճառով ավելի քիչ հավանական է աղբյուր համարել ասոր. burga-ն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բրգաձեւ, բրգանման
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 432; H. AG 392; Աճ. ՀԱԲ 488
Էջ 153, սյունակ 1 Էջ 153
ԳԱՒՀԱՐԿԱՆ «փող, շեփոր» (երաժշտական գործիք)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. gāv (gāvdum) «շեփոր»
Բարդ բառ՝ պ. gāv (gāvdum) «շեփոր»-ի կրճատմամբ եւ հայ. հարկան- (հարկանեմ -ից) բաղադրիչներով
Էջ 154, սյունակ 1 Էջ 154
ԳԴԱԿ -ի, -աց (՞) (գտակ, քդակ) «գլխարկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *goudak
փոխատու լեզու՝ իրան. goud «ծածկել»
որտեղից նաեւ՝ վրաց., ճան., մեգր. kudi, այլեւ՝ հայ. գուտի (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գտակակարոց, գդակագործ, գդակակար, գդակավաճառ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 529-530; Գ. Ասատրյան, «Իրան-Նամե» 42
Տե՛ս նաեւ
Էջ 156, սյունակ 1 Էջ 156
ԳԵՐ II «վեր, բարձր, ավելի քան» (գործածված որպես նախդիր եւ հունաբան երկերում որպես նախածանց՝ հուն ὑπέρ-ի իմաստով)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uer- «բարձրացնել» արմատից
ըստ ձեւի եւ իմաստի ընդհանրության՝ հայ-հուն-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գերահրաշ, գերագոյն, գերակատար, գերապայծառ, գերապատիւ, գերբնապէս, գերիմաստ, գերուհի, գերբնական, գերմարդ, գերմարդկային, գերիշխան, գերիշխանութիւն, գերակշիռ, գերակշռել, գերադաս
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
αείρω, αίρω
«բարձրացնել»
Էջ 162, սյունակ 1 Էջ 162
ԳԻՒՂ (-ի, -ից, գեղջ, ի գեղջէ) (գեղ, գեաւղ, գեօղ, բրբ. գեղ) «գյուղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ueik'- «տուն-բնակատեղ, աւան» (անմիջական նախաձեւ՝ *ueik'li-)
Կան վերակնգնման հնչիւնական դժուարութիւններ, բայց *k'h>ւղ անցման համար հմմտ. *smak'hru> մաւրու-ք. գեղջ ձեւի համար կարելի է թերեւս ենթադրել *ueik'li-as>գեղջ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գեղաքաղաք, գյուղատնտեսութիւն, գիւղեան, գյուղախումբ, գեղեան, գյուղաբնակ, գեղաստանեայք, գյուղական, գեղորեք, գյուղանկար, գեղջեայ, գեղջկական, գեղջաւագ, գեղջկուհի, անգեղ, քաղաքագիւղ, լեռնագիւղ, գիւղացի, գիւղատնտես, գիւղատնտեսական
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
vīlla
«քաղաքից դուրս գտնվող տուն, գյուղական տուն, ամառանոց» <*uoik-slā-
հ. հնդկ.
viś-
«բնակատեղ, տուն»
հուն.
οἶκος (Ϝοῖκος)
«տուն»
լատ.
vicus
գոթ.
weihs
«գյուղ»