Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 164 բառահոդված (էջ 3/17)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 177, սյունակ 1 Էջ 177
ԳՐՈՒՃ «մանր մորեխ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 183, սյունակ 1 Էջ 183
ԴԱՆԴԱՂ ««ծանրաշարժ, թուլամորթ» (բրբ. «անխելք», բրբ. դանդալ «ապուշ»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dhandh- «դանդաղաշարժ, ծոյլ, հիմար, տխմար» (անմիջական նախաձեւ՝ *dhandhǝlo-) հեղինակի վերականգնմամբ
արմատից (հեղինակի վերականգնմամբ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դանդաղիմ, դանդաղագին, դանդաղագոյն, դանդաղական, դանդաղամած, դանդաղկոտ, դանդաղաշարժ, դանդաղաքայլ, դանդաղկոտութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ. (պալի)
dhandha
«հիմար, տխմար, դանդաղաշարժ, ծոյլ»
Էջ 185, սյունակ 1 Էջ 185
ԴԱՍՏԱՊԱԿ «թխուածք, խմորեղէն (՞)»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *peku- «եփել, թխել» (անմիջական նախաձեւ՝ *pak-)
փոխատու լեզու՝ իրան. dasta- «ձեռք»
փոխատու լեզու՝ իրան. *pak- «եփել, թխել»
իրանական աղբիւրից` dasta- «ձեռք» եւ *pak- (< հ.-ե. *peku-) «եփել, թխել»
Մատենագիտություն
Bailey, DKS 199
Էջ 192, սյունակ 1 Էջ 192
ԴԵՂԱՍՈՐ «(ինչ-որ բացասական ածական)»
Ստուգաբանություն (անստույգ)
Թերեւս կազմված է դեղ եւ մոր «մորմ» բաղադրիչներից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դեղ, մոր
Էջ 196, սյունակ 1 Էջ 196
ԴԵԶ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dheig'h- «(կավ, խմոր) հունցել, շաղախել, ձեւավորել, քսել»
Հնարավոր է նույն արմատից ծագող իրանական ձեւի միջնորդություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիզան, բոցադեզ, բազմադեզ, բոլորադեզ, երկայնադեզ, փոփրադեզ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dēhī
«թումբ, պատնեշ, ամբարտակ»
ավ.
duēzayeiti
«դիզում է, կանգնեցնում է, բարձրացնում է»
հուն.
tēīxos
«պատ, պարիսպ»
Մատենագիտություն
H. AG 439; Աճ. ՀԱԲ 659
Էջ 210, սյունակ 1 Էջ 210
ԵԼ -ի, -ից «ելնելը, ելք, ընթացք, ավարտ, հաջող ավարտ, արեւածագ, արեւելք, բխում, հետույք, մորթի, ծակոտի, ծախս, հեռանալը, հրաժարում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el- (անմիջական նախաձեւ՝ *ele-/lā-, *el-ei-, *el-eu-) հիմքային ձեւերով, ընդ որում՝ *el-eu-ghe > ելոյզ
ընդել-ը գրված է նաեւ ընտել
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ելանել, ելեմուտ, ելամուտ, ելանելի, ելուստ, խաչելեալ, խաչելութիւն, վերելակ, վերելք, ելուն, ելակետ, ելարան, զելանել, ընդելանիլ, ընդելակից, անընդել, մարղընդել, ձեռնընդել, ելուզանել, ելոյզ, ելուզումն, ելուզակ, եղուզակ, յեղուզակ, մարդելոյզ, նախելուզակ, ընդելուզանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ελθω
հուն.
ελατιω
«քշել»
հ. իռլ.
luid
«գնում էր» (<*ludhe)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 8-9; Pok. IEW 306-307
Տե՛ս նաեւ
Էջ 210, սյունակ 1 Էջ 210
ԵԼԱԿ (ելագ) «վարդազգի մի հատապտուղ, գետնամորի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թթր. yilak
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ելականոց, ելակենի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 10
Էջ 217, սյունակ 1 Էջ 217
ԵՊԵՆԵՍ (եպինէս) «մի խեցեմորթ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. αιπίνναι
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 28
Տե՛ս նաեւ
Էջ 220, սյունակ 1 Էջ 220
ԵՐԱՆ I (-ի, -աց (հաճախակի անեզ.)) (արան-ք, արանց) «ազդր, ազդրի վերնամաս, ամորձիք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *rān
փոխատու լեզու՝ մ. պ. rān «ազդր»
փոխատու լեզու՝ պ. rān «ազդր»
Մատենագիտություն
H. AG 148; Աճ. ՀԱԲ 38
Էջ 230, սյունակ 1 Էջ 230
ԵՓԵՆՈՍ (-ի, -աց) «վայրի ցուլ (°)» կամ «մի խեցեմորթ (°)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հունարեն
ըստ ձեւի, համեմատւում է հուն. βονας(ς)ος «վայրի ցուլ» կամ հայ. (< հուն.) եպենէս «մի խեցեմորթ» բառերի հետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
βονας(ς)ος
«վայրի ցուլ»
հայ.
եպենէս
«մի խեցեմորթ» < հուն.