Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՄԵՂՄԵՐԴ
«մի բույս, կաղնշանի տակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություն` իգամեղմերդ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իգամեղմերդ
ՄՂԿԵԼ
«քերել, հղկել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mel-
«մանրել, ջարդել»
(անմիջական նախաձեւ՝ *mēl-g-)
թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *mēl-g-` *mel- «մանրել, ջարդել» արմատից, որտեղից հայ. մլմլել «շփել, քերել», այլեւ մալել, մեղկ, մեղմ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
մլմլել
«շփել, քերել»
հայ.
մալել
հայ.
մեղկ
հայ.
մեղմ
ՅԵՂՄ
««մեղմ» (բ.` «գոլ, գաղջ»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el-
«հանգստանալ»
(անմիջական նախաձեւ՝ *el-mo-)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *el- «հանգստանալ» (°) արմատի հետ՝ *el-mo-:
ՆԱՐՄ
«մեղմ, քնքուշ հանդարտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ պ. narm
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նարմաշարժ,
նարմանագուկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 432
ՆՈՒԱՂ
«նվաղ, թույլ, տկար, աղոտ, մեղմ, պակասավոր, թերի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ual-
«ուժեղ լինել»
(անմիջական նախաձեւ՝ *ne-ual-)
*ne- ժխտականով
Թերեւս բնիկ հնդեւրոպական կազմություն՝ *ne-ual- «ոչ ուժեղ»՝ *ual- «ուժեղ լինել» արմատից: Ըստ Դյումեզիլի (Pok. IEW 1, 756), ունի իրանական ծագում, թեեւ նման իրանական բառ չի հավաստված:
Մատենագիտություն
Pok. IEW 756
ՇՈՒՆՉ
(-ոյ)
«շունչ, շնչառություն, հոգի, անձ, օդի շունչ, քամի»
Ստուգաբանություն (բնաձայն)
Թերեւս բնաձայնական կազմություն։ Պոկոռնին (Pok. 1, 632) բխեցնում է *k’uonk’ - նախաձեւից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շնչել,
շնչական,
շնչակեաց,
շնչաւոր,
շնչապահ,
միաշունչ,
համաշունչ,
անշունչ,
բոցաշունչ,
բռնաշունչ,
դառնաշունչ,
խստաշունչ,
հողմաշունչ,
հրաշունչ,
մահաշունչ,
յորդաշունչ,
շնչառություն,
շնչահեղձ,
շնչարգելություն,
մեղմաշունչ,
ներշնչանք,
ներշնչում
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 535;
Pok. 632
ՊԱՂԳԱՀԻԿ
«մեղմ, թոյլ, քիչ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
թերեւս իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած
ՍԻՔ
-ոյ
(սիկ, սիւք, սիգ)
«սյուք, մեղմ քամի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
փոխատու լեզու՝ ասոր. zīqā
«փոքրիկ»
Հյուբշմանի (H. AG 316) եւ Աճառյանի (ՀԱԲ 4, 223) նշած ասոր. zīqā «փոքրիկ» զուգահեռը՝ բ. աւելի մերձաւոր ձեւի ենթադրութեամբ, հաւաստի չէ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սքախառն,
սիքաշարժ,
խաղաղասիւք,
դժնդակասիւք,
քաղցրասիւք
Մատենագիտություն
H. AG 316;
Աճ. ՀԱԲ 223
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։