-էն²՝ այդրէն, այսրէն, անդրէն, անդրէն, ապաքէն, աստէն, ձեզէն, մեզէն, քեզէն: Ծագում է հ.-ե. *-ei-ni-/-oi-no դերանվանական ձեւից, որ առկա է նաեւ սո-յն, դո-յն, նո-յն ձեւերի մեջ (Pokorny. I, 286. հմմտ. նաեւ Meillet, 1898, 274 եւ հզ.):
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-ei-ni-/-oi-no
դերանվանական ձեւ
Ծագում է հ.-ե. *-ei-ni-/-oi-no դերանվանական ձեւից, որ առկա է նաեւ սո-յն, դո-յն, նո-յն ձեւերի մեջ:
Մատենագիտություն
Pokorny 286;
Meillet 1898, 274
Քննարկումներ «-ԷՆ» բառահոդվածի մասին
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։
-ոյն՝ գիշերոյն, իսկոյն, ողջոյն, ուրոյն, ձեզոյն, ձերոյն, մեզոյն, քեզոյն: Մակբայական այս ածանցը ծագում է ածանցելի հիմքերի սեռական-տրական հոլովաձեւից` -ն հոդի յաւելմամբ. հմմտ. գիշերոյ-գիշերոյն, ողջոյ-ողջոյն, ձերոյ-ձերոյն. համաբանութեամբ տարածուել է նաեւ հիմքային այլ ձեւերի վրայ. անագորոյն բառի ծագումը յայտնի չէ. եւ նրա կազմութիւնը ոչ պարզ, ուստի նրա` -ոյն-ով կազմուած լինելը կասկածելի է (մանաւանդ որ հանդիպում են -ոյն-ի փոխարէն -ոն-ով, -ուն-ով, -ովն-ով ձեւեր). հանգոյն բառի -ոյն-ը ածանցական չէ. այս բառը իրանական ծագում ունի` հանգոյն < han-gōn, ընդ որում -գոյն-ը (gōn) արմատական է:
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
փոխատու լեզու՝ իրանականhan-gōn
«հանգոյն»
Մակբայական այս ածանցը ծագում է ածանցելի հիմքերի սեռական-տրական հոլովաձեւից` -ն հոդի յաւելմամբ. հմմտ. գիշերոյ-գիշերոյն, ողջոյ-ողջոյն, ձերոյ-ձերոյն. համաբանութեամբ տարածուել է նաեւ հիմքային այլ ձեւերի վրայ. անագորոյն բառի ծագումը յայտնի չէ. եւ նրա կազմութիւնը ոչ պարզ, ուստի նրա` -ոյն-ով կազմուած լինելը կասկածելի է (մանաւանդ որ հանդիպում են -ոյն-ի փոխարէն -ոն-ով, -ուն-ով, -ովն-ով ձեւեր). հանգոյն բառի -ոյն-ը ածանցական չէ. այս բառը իրանական ծագում ունի` հանգոյն < han-gōn, ընդ որում -գոյն-ը (gōn) արմատական է:
Քննարկումներ «-ՈՅՆ» բառահոդվածի մասին
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։
Գեւորգ Ջահուկյան (1920–2005) — ականավոր հայ լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
«Հայերեն ստուգաբանական բառարանը» (հրատարակված 2010 թ․, Երեւան, ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, 821 էջ)
ամփոփում է հայոց լեզվի բառապաշարի պատմահամեմատական հետազոտության բազմամյա արդյունքները։
Թվային շտեմարան եւ համակարգչային ծրագիր՝ Ռուբեն Թարումյան (tarumian.am):
Շտեմարանի առանձնահատկությունները՝
Յուրաքանչյուր բառահոդվածի համար հասանելի է տպագիր բնօրինակ էջի սանդղացվող պատկերը (nayiri.com)։
Բազմամակարդակ որոնում՝ ըստ գլխաբառի, իմաստի, հ.-ե. արմատների, փոխատու լեզուների եւ բաղադրությունների։
Բոլոր տեքստերը ներկայացված են դասական ուղղագրությամբ («եւ»):
Վիքի սկզբունքով WYSIWYG համայնքային սրբագրման եւ քննարկումների համակարգ՝ շտեմարանի ինքնաշխատ պահուստավորմամբ (backup):
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։