Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԲՈԿԵՂ
««մի տեսակ կլորակ հաց» (բբբ. բոկ «այրուած խորիզ»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhe-
«տաքացնել, խորովել, բովել»
(անմիջական նախաձեւ՝ *bhog-)
*g- աճականով, *bhōg- ձեւի տարբերակն է
Հազիվ թե կապ ունենա փռյուգ. bekos «հաց» բառի հետ, որ «հացի կտոր» իմաստով հատկացվում է *bhe(n)g- «ջարդել» արմատին, որից՝ հայ. բեկանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
φώγω
«խորովել, տապակել»
հ. անգլ.
bacan
անգլ.
bake
«եփել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 463
Տե՛ս նաեւ
ԲՈՒ
(-ոյ)
«բու (թռչուն)»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բնաձայն կազմություն, որ հասնում է մինչեւ հնդեւրոպական շրջանը։ Առկա է նաեւ ոչ հնդեւրոպական լեզուներում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բուէճ,
բուիճակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
būm
հուն.
βύας, βύξα
լատ.
bubo
«բվեճ»
ԳԱ
(բրբ. գո-)
«գալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uadh-
«քայլել, գնալ»
(անմիջական նախաձեւ՝ *uadh-mi)
dh-ի անկմամբ
Աճառյանը (ՀԱԲ 1, 500) *dh-ն համարում է աճական եւ գտնում, որ հայերենը պահպանել է մաքուր արմատ, սակայն նրա բերած խեթ. wai- «գալ» զուգահեռը հետազոտողները ավելի հակված են դիտելու որպես բաղադրյալ կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գալուստ,
արեւագալ,
զգալ,
զգայուն,
զգաստ,
զգաւն,
ապագայ,
անգայ,
բացագայայլ,
յառաջագայայլ,
շրջագայայլ,
պարագայայլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
vadō
«գնալ, ուղեւորվել»
հ. անգլ.
wadan
«ճանապարհորդել, առաջանալ, ծանծաղուտով անցնել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 500
ԳԱՂՏ
«գաղտնի»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։