Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 78 բառահոդված (էջ 3/8)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 207, սյունակ 1 Էջ 207
ԴՐԵՄԽՈՂ (դրեմխոխ) «ժանտահոտ» (ԲՀ՝ դրեմ «խուխ. ժահահոտ»)
Ստուգաբանություն (անստույգ)
Ծագումն անհայտ է: Ամալյանը (ԲՀ 278) արմատը համարում է դրեմ եւ բխեցնում է հուն. δριμύς «սուր, կծու, կծվահոտ» բառից, որ քիչ հավանական է:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
δριμύς
«սուր, կծու, կծվահոտ»
Էջ 216, սյունակ 1 Էջ 216
ԵՂՏԻՒՐ (հին՝ եղտեր, այլեւ՝ աղտիւր) «ջրարբի տեղ, ճահիճ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el- «փտել, նեխել, հոտել, բորբոսնել» (անմիջական նախաձեւ՝ *el-d-, *l-d-) -իւր վերջածանցով
*el- «փտել, նեխել, հոտել, բորբոսնել» արմատից (*-d- աճականով)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հոլ.
uldna
«բորբոսնել»
հ. հոլ.
ylda
«բորբոսահոտ»
հ. վ. գ.
oldar
«կեղտի կտոր, կեղտի փշուր»
Մատենագիտություն
Pok. IEW 305
Էջ 243, սյունակ 1 Էջ 243
ԶՈՒԿ(Ի) (զուկին, զիւգին) «սեւ խունկ, ստաշխ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ζυγία
«բոխի»
հուն.
ζυγίς
«քյում»
վրաց.
zugia
«ստոյրաքս, անուշահոտ մի խեժ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 108
Էջ 247, սյունակ 1 Էջ 247
ԸՄԲՈՆԱՂ (բոճամաղ) «հոտը ձմեռելու ուղարկելու ժամանակը (նոյեմբերի 24)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ լատ. hibernalis «ձմեռային»
(հուն. միջնորդութեամբ)՝ ըմբռնել ձեւի հետ բաղարկուած:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 121
Տե՛ս նաեւ
Էջ 259, սյունակ 1 Էջ 259
ԹԱՐԱԽ (-ոյ, -ի, -աց) «թարախ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tor-o- «անմաքուր հեղուկ, աղբ, ապականել» (անմիջական նախաձեւ՝ *s-ter-) -ախ ածանցով
Աճառեանը (ՀԱԲ 2, 158) դնում է կասկածելիների շարքում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թարախիլ, թարախալից, թարախածոր, թարախածոծ, թարախակալել, թարախակալում, թարախահոտ, թարախային
Զուգաբանություններ այլ լեզուներում
աւ.
star
«կեղտոտուել»
նորվ.
stor
«փտում, նեխում»
հայ.
թրիք
Մատենագիտություն
Pok. IEW 1031; Աճ. ՀԱԲ 158
Էջ 261, սյունակ 1 Էջ 261
ԹԱՒՇԿԱՆԱԼ (թօշկանալ, թոշկանալ) (թօշկանալ, թոշկանալ) «հոտել, նեխել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *təu- «հալչել, լուծվել, քայքայվել» (անմիջական նախաձեւ՝ *təu-skh-) tā-, tău-/*təu-
Հնարավոր է ծագումը իրանական աղբյուրից, բայց նման ձեւ չի հավաստված (թաւշնիլ բայի հետ միասին)։
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 153
Էջ 266, սյունակ 1 Էջ 266
ԹԷՆՍՈՒԽ (բբ) «անուշահոտ ծխանելիք» (բժշկարան բառարան)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թրք. tensux
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 181
Էջ 279, սյունակ 1 Էջ 279
ԺԱՀ (-ու, ուզ՝ նաեւ -ի, -ից) «կեղտոտություն, աղտեղություն, գարշահոտություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *žah
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժահադիմութիւն, ժահահոտ, ժահահոտութիւն, ժահատեսակ, ժահահամ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 220
Էջ 280, սյունակ 1 Էջ 280
ԺԱՆՏ -ի, -ից, -աց (ժանդ) «դաժան, խիստ, չար, վատ, զզուելի, ժանտախտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *žant
փոխատու լեզու՝ ավ. gainti
փոխատու լեզու՝ մ. պ. gand «ժանտահոտութիւն»
փոխատու լեզու՝ սողդ. γantāk «վատ, հոռի»
Հմմտ. աւ. gainti, մ. պ. gand «ժանտահոտութիւն», սողդ. γantāk «վատ, հոռի»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժանտագործ, ժանտագինի, ժանտութիւն, ժանտկեն, ժանտախոշ, ժանտահոտ, ժանտամահ, ժանտախտ, ամաժանտ, ժանտաժուռ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 227
Էջ 282, սյունակ 1 Էջ 282
ԺՈՂԱ «նեխած, լխկած, հոտած»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժողխիլ