Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 23 բառահոդված (էջ 3/3)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 744, սյունակ 1 Էջ 744
ՅՈՎԻԼ «երեւալ» կամ «բերկրել» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *skeu- «ուշադրություն դարձնել, նկատել»
Կապ ունի՞ հնդեւրոպական ծագման ցոյց-ի՝ առանց երկրորդ -ց-ի (*skeu- «ուշադրություն դարձնել, նկատել») արմատի հետ, թե՞ նմանությունը պատահական է։
Տե՛ս նաեւ
Էջ 802, սյունակ 1 Էջ 802
-ԱՏՈՐ (-ՈՒՈՐ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bher- «կրել, բերել» (անմիջական նախաձեւ՝ *bhor-) ձայնդարձային ձեւ
Ծագում է հ.-ե. *bher- «կրել, բերել» (այստեղից հայ. բերել) արմատի ձայնդարձային *-bhor- ձեւից՝ նախորդող *-ā/ə- հիմքային տարրով՝ *medə-bhorā (բարդություն) > մտաւոր. հետագայում -ա-ն դարձել է հոդակապ եւ տարածվել նաեւ նախկին ոչ *-ā/ə-ով հիմքերի վրա. զինուոր, վարձուոր ձեւերը առաջացել են զէնու-ւոր, վար-ձու-ւոր ձեւերից (հմմտ. զէն, -ու, վարձ, -ու, որոնք իրանական փախառություններ են):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղեղնաւոր, բանաւոր, լուսաւոր, մեղաւոր, մտաւոր, զինուոր, վարձուոր
Մատենագիտություն
Meillet 165
Էջ 814, սյունակ 1 Էջ 814
-ՐԻ «բերրի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-riyo- (անմիջական նախաձեւ՝ *-r(o)- + *-iyo-) բաղադրյալ ածանց
հ.-ե. արմատ՝ *-t-ro- կազմություններ
Նկատի ունենալով հիմքի հնդեւրոպական ծագումը՝ պետք է ենթադրել -րի ածանցի համար հնդեւրոպական աղբյուր՝ թերեւս *-riyo- (*-r(o)- + *-iyo-) բաղադրյալ ածանցը, որ բերրի-ի դեպքում պիտի դրվեր *bhere- տիպի հիմքի վրա (*bhere-riyo- > բերրի). սակայն հավաստի զուգահեռներ չկան: Կան *-t-ro-ով կազմություններ՝ *bher-tro «բերիչ, կրիչ, բերելու՝ կրելու միջոց», եւ կարելի էր ենթադրել *bher(e)tro > բերրի, բայց իմաստային անցումը բավարար չափով չի հիմնավորվում: