Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 131 բառահոդված (էջ 3/14)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 85, սյունակ 1 Էջ 85
ԱՐԱՒՏ «արոտ, արածելու խոտ եւ դաշտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ter- «տորորել, շփել, շփելով մաշել, ծակել» (անմիջական նախաձեւ՝ *trəg'-) *g'-ի տ արտացոլմամբ (հմմտ. *ag'ro- > արտ, *g'əlou-> տալ «տագերկին» եւ այլն) եւ ւ-ի ներմուծմամբ (ա-ի երկբարբառացմամբ)
ւ-ի ներմուծմամբ (ա-ի երկբարբառացմամբ, ինչպես՝ մաւտ (մատչիլ) եւ յաւտ (յատանել) բառերում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արաւտակից, արաւտական, արաւտատեղի, արաւտաբոյծ, արաւտանալ, խաշնարաւտ, պաճարարաւտ, պարարտարաւտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τρωφω
«ուտել (հում բան), կրծել»
թոխ. ԱԲ
trāsk
«որոճալ»
հայ.
արածել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 349
Տե՛ս նաեւ
Էջ 93, սյունակ 1 Էջ 93
ԱՐՄ (-ի) (արմն, -ին) «արմատ, ճյուղ, շառավիղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *er- «շարժել, հուզել, բարձրացնել» (անմիջական նախաձեւ՝ *or-mo-, *ormen-, *ormenos)
թերեւս այստեղից է նաեւ հայերի արմեն անվանումը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արմնիլ, արմախարիսխ, արմատ, արմատել, արմատագետ, արմատախիլ, արմատակեր, արմատանալ, արմատիք, արմատաժողով, երկարմատեան, հաստարմատ, խորարմատ, արմատական, արմատանալ, կինարմատ, կնիկարմատ, զարմ, զարմուհի, անզարմ, քաջազարմ, բարեզարմ, կայսերազարմ, արմանալ, արմանալի, արմացումն, զարմանալ, զարմանագործ, զարմանազան, զարմանալի, զարմացումն, ընզարմ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ορμενος
«ցողուն, ծիլ, ընձյուղ»
հուն.
οραμνος
«ճյուղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 327; Ջահ. ՀԼՊ 123
Էջ 102, սյունակ 1 Էջ 102
ԱՒԼԱԽՍ (Աւլախս) «՞»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասորական
իգական հատուկ անուն, որ պիտի հանվի հայ բառերի թվից. հանդիպում է «Ասէ (ասորի երեցն) ի կինն իւր. Աւլախս, վասն աստուծոյ վառեա՛ մոմ եւ եկ» նախադասության մեջ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 611
Էջ 103, սյունակ 1 Էջ 103
ԱՒՍԱՐԴ «պառաւ կին»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. *afsard
sard բաղադրիչի համար հմմտ. երիտասարդ, նաւասարդ։
Մատենագիտություն
H. AG 112; Աճ. ՀԱԲ 362
Տե՛ս նաեւ
Էջ 112, սյունակ 1 Էջ 112
ԲԱԼԱԹԻԿԻՆ (բլատկի, բլաթկին, պլատկի) «մահակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. balātigīn
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 387
Էջ 117, սյունակ 1 Էջ 117
ԲԱՆՈՒԿԱՆ «պալատական տիկիններ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. bānūkān
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 408
Էջ 157, սյունակ 1 Էջ 157
ԳԵՐԴԱՍՏԱՆ (-ի, -աց) «ծառաների եւ գերիների ամբողջութիւն, ինչք, կալուածք, ընտանիք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gher- «ցանկապատել» (անմիջական նախաձեւ՝ *gher-dh-) -(ա)ստան ածանցով
իրանական միջնորդութեամբ՝ արմատից։ (սխալ ստուգաբանութեամբ՝ գերդաստուռն)։ (իրանական միջնորդութեան վարկածը հեղինակինն է) :
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գերդաստակական, գերդաստանիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
փռյուգ.
gordum
«քաղաք»
հուն.
κορθίς
«կոյտ. բազմութիւն»
գոթ.
gards
«տուն»
հ. անգլ.
geard
«բակ»
հ. սաքս.
gard
«բնակարան» հզն.
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 541
Էջ 157, սյունակ 1 Էջ 157
ԳԵՐԵԶՄԱՆ (-ի, -աց) «գերեզման, շիրիմ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ավ. garō dəmāna «գովեստի տուն (իմա՛ «արքայութիւն»)»
փոխատու լեզու՝ մ. պ. garōtmān «երկինք»
փոխատու լեզու՝ պ. garizmān «երկինք»
փոխատու լեզու՝ պ. garazmān «երկինք»
աղբիւրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գերեզմանատուն, գերեզմանակրկիտ, գերեզմանահատ, գերեզմանատեղի, գերեզմանաւրինէք, գերեզմանափոր, գերեզմանաքար, գերեզմանոց, գերեզմանային
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 542
Էջ 174, սյունակ 1 Էջ 174
ԳՈՒՍԱՆ (-ի, -աց) «երաժիշտ, թմբկահար կին, կատակերգու, միմոս», նոր՝ «աշուղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *gōsān
փոխատու լեզու՝ պրթ. gōsān (gws'n)
փոխատու լեզու՝ պ. kōsān (kūsān)
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *gōsān։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գուսանական, գուսանամոլ, գուսանութիւն, կատակագուսան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 598; Գ. Ասատրյան, «Իրան-Նամե» 32-33
Էջ 175, սյունակ 1 Էջ 175
ԳՐԱՅԻԴԱՅ «ծեր կին, պառավ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. γραΐδιον
ոչ նվազականը` γραίς, γραύς
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 602