Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԿՈՒՌԿ
«կառչում, ընդդիմություն, կռիվ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
թերեւս կապված է կռիւ «կռիվ, կառչելու տեղ» բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առակուռկ,
առակռունք,
ակռկիլ
ԱՂԱԳ
(-ի, -աց)
(եղագ, եղանգ)
«ճանապարհ, ուղի, պատճառ, միջոց, հնար»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա ակկադ. alāku(m), alaktu «ընթացք, ճանապարհ, ուղի» բառերի հետ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
ակկադ.
alāku(m)
«ընթացք, ճանապարհ, ուղի»
ակկադ.
alaktu
«ընթացք, ճանապարհ, ուղի»
ԱՂԱԽԻՆ
(-ի, -աց, -անց, -այց, -եաց)
«աղախին, կին ծառա»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կասկածելի են համեմատությունները ակկադ. alāhinnu(m) «ջրաղացպան» (< խուռ.) եւ ուրարտ. alahhi «տիրային» բառերի հետ։ Հնարավո՞ր է արդյոք կապը աղխ «ցեղ, զարմ, ժողովուրդ» բառի հետ, որ սեմական ծագում ունի։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղախնութիւն,
աղախնել,
աղախնայել
Զուգաբանություններ այլ լեզուներում
ակկադ.
alāhinnu(m)
«ջրաղացպան»
խուռ.
ուրարտ.
alahhi
«տիրային»
ԱՂԱԿԱՏ
«զեղխ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *al-
«թափառել, մոլորվել»
Կապ ունի՞ հնդեւրոպական *al- «թափառել, մոլորվել» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղակատանք
ԱՂԱՂԱԿ
(-ի, -աց)
«աղաղակ, գոչյուն»
Ստուգաբանություն (բնաձայն)
հ.-ե. արմատ՝ *alā-
«բնաձայնական»
կրկնավոր արմատ
Կազմված է կրկնավոր աղաղ- բնաձայնական արմատից (առկա է բբբ. աղաղել բայի մեջ)՝ -ակ վերջածանցով։ Բնաձայնությունը հին է եւ թերեւս կապված հուն. ἀλαλά «աղաղակ» ἀλαλάζω «աղաղակել» բառերի հետ (հնդեւրոպական *alā- բնաձայնական արմատ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղաղակել,
ստաղաղակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἀλαλά
«աղաղակ»
հուն.
ἀλαλάζω
«աղաղակել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 119
ԱՂԱՂՄԱՂԱԿ-ԵԼ
«աղմկել»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բնաձայնական կրկնավոր կազմություն. հմմտ. աղաղակ։ Ըստ Աճառյանի (ՀԱԲ 1, 119), թերեւս կապված է աղմուկ-ի աղմ արմատի հետ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 119
Տե՛ս նաեւ
ԱՂԱՄԱՍՈՒԿ
«խառնակություն»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *alhə-mo-
Հավանաբար կազմված է աղամ- եւ աս-ուկ բաղադրիչներից, որոնցից առաջինը թերեւս կապված է աղաւաղ բառի հետ (< *alhə-mo-(?) հնդեւրո...
Տե՛ս նաեւ
ԱՂԱՆՈՒՐ
«մեծ դեղահաբ, մի տեսակ գունաւոր կաւ (որպէս դեղ)»
(բժշկ.)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *el-
«գույնացույց արմատ»
(անմիջական նախաձեւ՝ *eln+ուր՞)
Հազիւ թէ կապ ունենայ հնդեւրոպական *el- գոյնացոյց արմատի հետ (*eln+ուր՞)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
aruná
«կարմրավուն»
լատ.
—
ԱՂԱՓ
«փուշտ, ամորձապարկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *lāb-
«թոյլ կախուել»
հ.-ե. արմատ՝ *leb/p-
«թոյլ կախուել»
Կապ ունի՞ հնդեւրոպական *lāb-, *leb/p- «թոյլ կախուել» արմատի հետ (*laph > աղափ-°)
Զուգաբանություններ այլ լեզուներում
ստ. գ.
labbe
«շրթունք»
հ. վ. գ.
lefs
«կենդանու շրթունք»
հ. վ. գ.
leffel
«նապաստակի ականջ»
ԱՂԵԿԱՅ
««ուժգնություն» (ԲՀ)»
Ստուգաբանություն ()
Սխալագրություն աղեկայ ձեւի (Ամալյան, ԲՀ 345-346), բայց կապ չունի հուն. άλεξω «հետ մղել, պաշտպանել» բայի հետ:
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 345-346
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։