Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԲԵԿԱՐ
(պեկար, բրբ. բեգար)
«հարկ, բեգար, հարկադիր, ձրի աշխատանք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. bēgār
նոյն աղբիւրից է վրաց. begala-ն, որ Աճառյանը (ՀԱԲ 1, 437) համարում է հայկական փոխառութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
begala
Մատենագիտություն
ՀԱԲ 437
ԲԺԻՇԿ
(-ի, -աց)
«բժիշկ, բուժարար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ մ. պ. bīzišk
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բժշկել,
բժշկիչ,
բժշկութիւն,
բժշկարան,
բժշկանոց,
բժշկապետ,
բժշկական,
բժշկուհի
Մատենագիտություն
H. AG 120;
Աճ. ՀԱԲ 448
ԲԻԲ
(-ի, -աց)
«աչքի բիբ, ակնակապիճ»
Ստուգաբանություն (բնաձայն)
Պատկերավոր-արտահայտչական, հավանաբար, մանկական կազմություն (հմմտ. բրբ. բիբ, պիպիկ, փիփի), որ իբրեւ այդպիսին կարելի է համեմատել (ըստ Պետերսոնի) հ. հնդկ. bimba «սկավառակ, գնդակ», պ. bubuk «բիբ», հուն. βέμβιξ «հոլ», լիտվ. bybis, bibus «պորտ» տիպի բառերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բբջ(ջ)իլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
bimba
«սկավառակ, գնդակ»
պ.
bubuk
«բիբ»
հուն.
βέμβιξ
«հոլ»
լիտվ.
bybis, bibus
«պորտ»
ԲՈԶՊԱՅԻՏ
(բազպայիտ)
«պարսկական կրոնական մի գրքի անուն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. *Bazapaititi
«մեղքերի քավություն»
Մատենագիտություն
H. AG 122;
Աճ. ՀԱԲ 460
ԲՈԿ
««բոբիկ, բոկոտն» (բբբ. բոբիկ <բոկիկ)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhoso-
«մերկ»
(անմիջական նախաձեւ՝ *bhoso-go-)
*bhoso- «մերկ» հիմքից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոկագնաց,
բոկութիւն,
բոկանի,
բոկոտն,
բոկիկ,
բոկական,
բոկոլոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
bar
«մերկ»
լիտվ.
basas
հ. սլ.
bosu
«բոբիկ»
Մատենագիտություն
H. AG 430;
Աճ. ՀԱԲ 462;
Pok. IEW 163
ԲՐԱՔՄԱՆ
«բրահման (հնդկական բարձրագույն՝ բրմական կաստայի անդամ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. βραχμάν
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 491-492
ԳԱԶ
III
«երկարության մի չափ (պարսկական)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրսկ. gaz
Մատենագիտություն
H. AG 124;
Աճ. ՀԱԲ 497
ԳԱԶԵՐԲՈՒԱԿ
(գոզերբոյեկ)
«մի տեսակ հնդկական խունկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական գազեր (°) + բուակ (*բոյեկ)
փոխատու լեզու՝ մ. պ. bōyak
Փոխառություն իրանական աղբյուրից՝ գազեր (°) +բուակ (*բոյեկ) < bōyāk. հմմտ. մ. պ. bōyak.
Մատենագիտություն
H. AG 123;
Աճ. ՀԱԲ 499
ԳԱՆՁ
II
«եկեղեցական երգատեսակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. ganj
հայկական գանձ բառի ձեւն ստացած
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գանձարան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 517
ԳԱՐԻԿՊԵՏ
«պարսկական պետական մի աստիճան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Աճառյանը (ՀԱԲ 1, 522) հնարավոր է համարում նույնացնել կողպետ բառի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 522
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։