Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՊՈՒԿԱԼԱՄԻՆ
(պուկալամին, ապուկալիմ)
«մի տեսակ կերպաս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. abū qalamūn
փոխատու լեզու՝ պ. būqalamūn
փոխատու լեզու՝ հուն. ὑποκαλάμιον
արաբ. abū qalamūn, պ. būqalamūn < հուն. ὑποκαλάμιον:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 237
ԱՊՏԱԿ
«ապտակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ծագումն անհայտ է (իրանականա՞ն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապտակալից,
ապտակակոծ,
ապտակատու,
ապտակել,
ապտակումն,
բռնապտակք,
անապտակ
ԱՌԱՍՏԱՂ
(-աց)
«առաստաղ, ձեղուն, երկինք, քիմք, հատակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *stel-
«փռել»
(անմիջական նախաձեւ՝ *stl-no-)
(ա)ստաղ < *stl-no- ձեւից
Կազմված է առ- նախածանցով` բնիկ հնդեւրոպական ծագման (ա)ստաղ <*stl-no- ձեւից` *stel «փռել» արմատից: Աճառյանը (ՀԱԲ 1, 254) բխեցնում է *stel- «դնել, կանգնեցնել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաստաղակալք,
առաստաղակել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ.
stelja
«ծածկ, տանիք»
հ. հնդկ.
sthala-m
«բարձունք, ցամաք»
հ. իսլ.
stallr
«նեցուկ, պատվանդան, սեղան»
հայ.
ստեղծանել, ստեղն
Մատենագիտություն
Pok. IEW 1018-1019;
Աճ. ՀԱԲ 254
ԱՍՊՆՋԱԿԱՆ
(-ի, -ից)
(ասպանջական)
«հիւրընկալ, վանատուր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. aspinj
փոխատու լեզու՝ մ. պ. aspinjākān
փոխատու լեզու՝ մ. պ. aspanj
փոխատու լեզու՝ պ. sipanj
Փոխառութիւն իրանական աղբիւրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասպնջականութիւն,
ասպնջականել,
նախաասպնջական,
ասպանջականութիւն,
ասպանջատեղ
Մատենագիտություն
H. AG 109;
Աճ. ՀԱԲ 275;
Ջահ. ՀԼՊ 516
ԱՍՓՈՒՇ
«կալաբար, մի բույս՝ salicorma L.»
Ստուգաբանություն (անստույգ)
բարդութիւն -փուշ բաղադրիչով, բայց ի՞նչ է աս-:
ԱՏԵԱՆ
(-ի, -ից)
«ժողով, նիստ, ժողովասրահ, դատարան, դատաստան, հարցաքննություն, տաճարի բեմի առաջամաս, ժամանակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sed-
«նստել»
(անմիջական նախաձեւ՝ *sodin- կամ *sod- (+ եան))
Կա իրան. ծագման վարկած, բայց չկա համապատասխան վստահելի վկայութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ատենակալ,
ատենաքարշ,
ատենադպիր,
հանդիսատեան,
ատենընտիր,
ատենաբանել,
ատենախոսել,
ատենախոսութիւն,
ատենապետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խոլ.
suide (sodiam)
«նստելու տեղ, նստում»
լատ.
solium
«գահ, բազկաթոռ»
Մատենագիտություն
H. IF. Anz. 47;
Աճ. ՀԱԲ 287;
Ջահ. ՀԼՊ 146
ԱՐԻՒՆ
(-եան)
(մ. հ. այրիւն, այրոյն, արոյն)
«արյուն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *esr-
«արյուն»
(անմիջական նախաձեւ՝ *ésr-)
ձեւից՝ + -իւն ածանց
Բնիկ հնդեւրոպական՝ *esr- «արյուն» արմատի *ésr- (> *esar, *asar > *ahar > *ar) կամ *esr- (> *asar > *ahar > *ar) ձեւից՝ + -իւն ածանց
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արիւնագոյն,
արիւնակալ,
արիւնահան,
արիւնահեղ,
արիւնանալ,
արիւնանշան,
արիւնարբու,
արիւնոտ,
անարիւն,
արեանագին,
արեանապարտ,
արեանառու,
արեանհեղութիւն,
արեանաջուր,
արեանապարտ,
արեանալ,
արիւնել,
անարիւնութիւն,
զտարիւն,
պաղարիւն,
սառնարիւն,
տաքարիւն,
արենակցական
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ásrk
հուն.
εαρ
լատ.
aser
խեթ.
ešhar
բոխ. ԱԲ
yšār
«արյուն»
Մատենագիտություն
H. IF Anz. 44;
Աճ. ՀԱԲ 317
ԱՐԿՂ
(-կեղ, -կաց)
«արկղ, սնդուկ, գանձարկղ, դագաղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ժող. լատ. arcla
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արկղակերտ,
արկղագործ,
արկղիկ,
գանձարկղ,
դրամարկղ,
տոմսարկղ,
արկղակալ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 322
ԱՎԳՈՒՍՏԱԼԻՈՍ
«կուսակալ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. αὐγουστάλιος
փոխատու լեզու՝ լատ. augustalis
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 607
ԱՒԴ
II
(-ոյ)
«օդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *au-
«փչել»
(անմիջական նախաձեւ՝ *au-dh-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւդաբան,
աւդախաղաց,
աւդամուտ,
աւդընկալ,
աւդապարիկ,
աւդանցք,
աւդափոխութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἀημι
««փչել»»
ավ.
ao-ta
««ցուրտ»»
հ. հնդկ.
vāti
««փչել»»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 608
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։