Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԲԱԶԻՋ
««ծառա» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԲԱԼ
II
«վարդազգի մի ծառի պտուղ` բալ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. bālu
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բալենի,
բալի,
բալենուտ,
բալուտ
Մատենագիտություն
H. AG 263;
Աճ. ՀԱԲ 382
ԲԱՂԱՄ
«շիկածառ, բրազիլյան փայտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թրք. bayam
փոխատու լեզու՝ արաբ. baqqam
փոխատու լեզու՝ պրսկ. bakam
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 395-396
ԲԱՐՈՒՆԱԿ
«խաղողի որթի պտղաբեր ճյուղ, ծառի ճյուղ, սարբինա, խենղակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Հավանաբար կազմված է բար «պտուղ» (հմմտ. բրբ. բարատու, բարել, բարելի, բարեղեն, բարոտ, բարաբավ, որոնց մեջ բար-ն ունի այդ իմաստը) եւ ունակ բաղադրիչներից։ Աճառյանը (ՀԱԲ 1, 420) կարծում է, որ «ոսկեդարյան» շրջանում բարունակ կազմություն չպետք է լինի, բայց այդպիսի խիստ հակադրությունը կասկածելի է, ինչպես ցույց է տվել Վ. Առաքելյանը (ՊԲՀ 1971, 1, 255-272)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 420;
ՊԲՀ 255-272
ԲԱՐՏԻ
(բրբ., ժամ. հայ. բարդի)
«ուռազգի մի ծառ՝ populus pyramidalis»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Բնիկ հնդեւրոպական՝ *bhrgiio- արմատից՝ g'-ի տ արտացոլմամբ, ինչպես *g'hōnu- > տալ բառում։
Մատենագիտություն
Ջհ. ՇԳԱՅ 57
ԲԵՒԵԿՆ
(պեւեկն, բեբեկ, բիբկան)
(պեւեկն, բեբեկ, բիբկան)
«բեւեկնի ծառի պտուղ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բեւեկնի
ԲՈՒԽ
««փորոքաւոր ծառարմատ». «գազե շինուածքի փլատակ» (բբ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԲՈՂ
«մի բույս՝ ջամջամ, թերխաշ, պացադ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhel-
«ծաղկել, փթթել, տերեւ»
(անմիջական նախաձեւ՝ *bhol-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բողի,
բողիկ,
բոխի,
բողիճ,
իգաբող
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
φύλλον
«տերեւ»
լատ.
folium
«տերեւ»
հ. իռլ.
bile
«ծառ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 464
ԲՈՒՆ
(-ի, -աց, հզվդ. -ոյ, -իւ)
«ծառի բուն, կոթ, հիմք, հիմնամաս, բուն, հիմնական, սկիզբ, ծագում, եզր, վերջ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. bun
փոխատու լեզու՝ պ. bun
Հնարավոր է բաղադրություն բնիկ հնդեւրոպական *bhuno-ից ծագող ձեւի հետ (*bheu- «աճել» արմատից, որից՝ բոյն, բոյս), ինչպես ցույց է տալիս -ոյ հոլովումը, եթե սա համաբանական չէ։ Պոկոռնին համարում է բնիկ հնդեւրոպական։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բնակ,
բնիկ,
բնութիւն,
բնական,
բնաբարձ,
բնադիր,
բնածին,
բանիբուն,
նիզակաբուն,
միաբուն,
համաբնեայ,
ողորմաբուն,
բնագէտ,
բնագիտութիւն,
բնականոն,
բնատուր,
բնոյթ,
բնութագիր,
բնութագրութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 484;
H. AG 123;
Աճ. ՀԱԲ 483-484;
Pok. IEW 177
Տե՛ս նաեւ
ԲՏՈՒՄ
(բդում, պտում, պուտում, բուտում, բոբմ, բուտ)
«բեկենի (ծառ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. butum
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 491
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։