Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԽՈԼՈՐ
(խոլոր)
«խժոռ, խեթ (հայացքի մասին)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ենթաշերտային բառ, որ լ/ժ եւ լ/շ հերթագայություններով կապված է խժոռ եւ խոշոր բառերի հետ: Ավելի քիչ հավանական է կապ տեսնել հնդեւրոպական *(s)kel- «ծռել, ծուռ» արմատի հետ` *k>kh անցմամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոլորել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
խեղ
ԽՈՇԵՐ
(-ի, -աց)
(խոխեր, խոխեայ)
«տիղմ, հոտած ցեխ, գարշելի բան, գերեզմանի մութ, անդունդ, վիհ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Թերեւս փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոխերական,
խոխերիմաց
ԽՈՃ-
«խոզ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ քարթվելական *yoĵ
Փոխառութիւն քարթուելական՝ զանջան աղբիւրից՝ *yoĵ: հմմտ. մեգր., ճան. yeĵi:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոճկոր,
խոջքոր,
խոճկորակ,
խոջքորակ,
խոշկորակ,
խոզքորակ,
հոզքորակ,
խոճկորուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մեգր.
yeĵi
ճան.
yeĵi
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 389;
Ջահ. ՀԼՊ 595
Տե՛ս նաեւ
ԽՈՇԱԿ
«դատարկ հասկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. hošag
«հասկ»
Փոխառություն միջին իրանական աղբյուրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 395
ԽՈՇՈՇ
«մարդասպան»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարդախոշոշ,
նենգախոշոշ,
աստուածախոշոշ,
հայրախոշոշ
ԽՈՇՈՐ
(խաշար, խաշոր), -ի, -ից
«կոշտ, անհարթ, հաստ, ցուրտ, սառն, մեծ»
Ստուգաբանություն (բնաձայն)
բնաձայնական-պատկերավոր կազմություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոշորավար,
խոշորեցուցանել,
խոշորութիւն,
խոշորշի,
անխոշոր,
խոշորացույց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
խոժոռ
խոժոռ
հայ.
խշուր
ԽՈՇՏԱԼ
(կա խոշտացուցանել ձեւ)
«կաղալ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ենթադրելի է խոշտ «կաղ» հիմք։
ԽՈՇՏԱՆԳ
(խոշտանկ, խոշտանք)
«չարչարանք, տանջանք»
Ստուգաբանություն (փոխառություն)
իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված. թերեւս կարելի է առանձնացնել տանգ = տանջ տարրը, բայց ի՞նչ է խոշ-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոշտանգել,
խոշտանգանք,
հոշտանգանք,
խոշտանգալից,
խոշտանգումն,
դիւրախոշտանք,
անխոշտանգ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։