Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՈՂՋ
(-ոյ)
«առողջ, ամբողջ, ամբողջական, ողջամիտ, ողջախոհ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *solo-
«անվնաս, ամբողջական»
(անմիջական նախաձեւ՝ *solio-)
Հյուբշմանը (IF 19, 476) եւ Աճառյանը (ՀԱԲ 3, 558) բխեցնում են *olyo- արմատից (հմմտ. հ. հոլ. oll «ընդարձակ, մեծ», գոթ. alla, հ. վ. գ. all, անգլ. all «ամբողջ, ողջ»): Հնարավոր է երկու հիմքերի բաղարկություն: Կապ ունի՞ ուրարտ. alguse «կյանք» բառը հայ. ողջ-ի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողջանալ,
ողջոյն,
ողջախոհ,
նախողջոյն,
առողջ,
ամբողջ,
բխջախոհ,
ողջերթ,
անառողջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
sarva
«ամբողջ, բոլոր»
հուն.
ὀλος
«ամբողջ, ամբողջական»
լատ.
salvus
«ողջ, անվնաս»
լատ.
salus
«առողջություն»
թոխս. A
salu
«ամբողջովին»
թոխս. B
solme
«ամբողջ, ամբողջական»
Մատենագիտություն
Pok. IEW 979-980;
IF 476;
Աճ. ՀԱԲ 558
ՍԱԿԻ
«համախոհ»
((բբ))
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
-(Ա)ԿԱՐ
(-(ա)կեր, -(ա)կեար)
«աղաւտակար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. իրան. -kār
իսկ ա-ն կամ գալիս է իրան. հիմքային ձեւերից, կամ հայերենի հոդակապն է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կամակար,
կաշկակար,
վնասակար,
խոհակեր,
համոզակեր
-ԵՄ
«համեմ, խոհեմ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *sab-mo-
հիմքերից առաջինը
փոխատու լեզու՝ իրան. (պարթեւական) խորհ-
Հիմքերից առաջինը` համ, հնդեւրոպական ծագում ունի (*sab-mo-), բայց -եմ-ը հնդեւրոպական հողի վրայ չի բացատրւում. դժուար է համեմ-ը բացատրել որպէս կրկնաւոր բառ, եթէ, մանաւանդ, -եմ-ը կապ ունի խոհեմ-ի -եմ-ի հետ. խոհ-ը ներկայացնում է խորհ-ի տարբերակը եւ րհ կապակցութիւնը ցոյց է տալիս իրանական (պարթեւական) ծագում:
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։