Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՄԵՔԵՆՈՎԹ
(-այ, հգն. -աց, -ից)
«խարիսխ, մույթ, նեցուկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ եբր. məkōnōθ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 311
ՄՈՒՐ
(-ոյ)
«մուր, ճանճախարիթ, սեւ թանաք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *meu-
«խոնաւ, կեղտոտ. հեղուկ, կեղտոտել»
(անմիջական նախաձեւ՝ *mū-tro կամ *mū-to-)
արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մրել,
մրոտել,
մրանալ,
մրագիր,
մրաթաթախ,
մրակերպ,
մրայուն,
մրուր,
մրազարկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
muras
«տիղմ»
հ. հնդկ.
mūtra-
«մէզ»
ավ.
mūθra-
«կեղտ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 363
ՇԱՐԱԳՈՅՐ
(շարգոյր)
«կանացի դեմքի քող, գրքի պատյան»
Ստուգաբանություն (փոխառություն)
Հազիվ թե վարագոյր-ի փոխարինում շարագոյր-ով։
ՇԷԿ
(-ի, -աց)
(շեկ)
«շեկ, դեղնակարմիր»
Ստուգաբանություն (փոխառություն)
հմմտ. ատրաշէկ՝ ատր- «կրակ» բաղադրիչով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շիկնիլ,
շիկաթան,
շիկակարմիր,
շիկափոկ,
շիկխարի,
հրաշէկ,
հրաշիկանալ,
ատրաշէկ,
ատրաշէակ,
շիկահեր,
շիկամորթ,
շիկանալ
ՊԱՏՈՒԱՆԴԱՆ
(-ի)
«պատուանդան, հենարան, խարիսխ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *patvand
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
patvand
«կցում»
պ.
paband
«շղթա»
պ.
pabast
«հիմք (շենքի)»
ՍՊ(Ր)ՏՈՒՐ
«կտտոր (այծի, ոչխարի քակոր)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sper-
«այծի, ոչխարի քակոր»
(անմիջական նախաձեւ՝ *sper-d-, *sp(h)er-)
ՍՏԻԽԱՐԻՆ
«կրոնավորական մի զգեստ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. στιχάριον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 274
ՎԻԹԽԱՐ(Ի)
(վիթխարի)
«վիթխարի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վիթխարութիւն,
վիթխարանալ,
սոսկավիթխար
ՓՈԽ
-ո
«փոխ տուած բան, դրամ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառեանը (ՀԱԲ 4, 510-511) կցում է ակկադ. pūxu «փոխանութիւն, փոխարինութիւն» բառից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փոխել,
փոխադարձ,
տեղափոխ,
փոխաբերութիւն,
փոխանցել,
փոփոխել,
անփոփոխ,
փոխարքայ,
փոխարինաբար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 510-511
-ԱԼԻ
(-ելի, -իլի)
«զարմանալի, իմանալի, ուտելի, ընդունելի, հեղի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-liyo-
(անմիջական նախաձեւ՝ *-l(o))- + *-iyo-)
բաղադրյալ ածանց
Դերբայական այս ածանցը կազմված է հիմքային ձայնավորներից (ընդ որում -ի-ն փոխարինվում է -ե-ով, իսկ -ու-ն սղվում է) եւ -լի տարրից։ Թոխարական զուգահեռը ցույց է տալիս, որ -լի, սեռ. -լւոյ ածանցը գալիս է հնդեւրոպական...
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զարմանալի,
իմանալի,
ուտելի,
ընդունելի,
հեղի
Զուգաբանություններ այլ լեզուներում
թոխ.
-lye, -(l)le
«գերունդիումի կազմիչ՝ պարտավորվածության իմաստով»
Մատենագիտություն
Тохарские языки 1959, 97
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։