Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 29 բառահոդված (էջ 3/3)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 524, սյունակ 1 Էջ 524
ՄԵՑՈՒԿ «խանձված հաց»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 547, սյունակ 1 Էջ 547
ՅԱՉԱՂ «նախանձ»
Ստուգաբանություն ()
Տե՛ս նաեւ
Էջ 560, սյունակ 1 Էջ 560
ՆԱԽԱՆՁ (-ու) «նախանձ, չարություն»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս կապ ունի խանդ բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նախանձաւոր, նախանձորդ, նախանձաբեկ, նախանձախնդիր, նախանձայոյզ, հեղձանախանձ, ստորանախանձ
Տե՛ս նաեւ
Էջ 599, սյունակ 1 Էջ 599
ՈԳՈԶԵԼ (ոյոզել) «վրեժ ունենալ, նախանձել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ ոգորիլ բայի հետ (հմմտ. տկլոզ-տկլոր):
Տե՛ս նաեւ
Էջ 604, սյունակ 1 Էջ 604
ՈՍՈԽ (-ի, -աց) (աւսոխ, օսոխ) «հակառակորդ, թշնամի, վրեժխնդիր, նախանձահույզ, վրեժ, քեն, ոխ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *osaxv
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոսոխիլ, ոսոխասեր, ոսոխութիւն, հակառակոսոխ, դառնոսոխ
Մատենագիտություն
Meillet, REA 9
Էջ 650, սյունակ 1 Էջ 650
ԶԱՆ (-ի, -ից, այլեւ -ոյ, -ու) «ջանք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ye-ni- «հուզված լինել» (անմիջական նախաձեւ՝ *iā)
Բնիկ հնդեւրոպական *ye-ni-*iā «հուզված լինել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ջանալ, ջանասեր, բազմաջան, ապաջան, զրաջան, մեծաջան, մշտաջան, գիշերաջան, ընդունայնաջան, ընդվայրաջան, ժրաջան, ջանադիր, ջանադրութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ζῆλος
«ջանք, նախանձ»
ավ.
yah-
«եռալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 122; Pok. IEW 501
Էջ 765, սյունակ 1 Էջ 765
ՓԻՐԵԼ «փշրել, խանձել, խարկել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություն՝ փիւրեալ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փիւրեալ
Էջ 782, սյունակ 1 Էջ 782
ՔԷՆ -ու «ոխ, վրէժ, նախանձ, քէն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kuoinā- «վրէժ, պատիժ, յանցանքի քաւութեան համար նշանակուած գին»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քինալ, քինանալ, քինախնդիր, քինաւոր, անքէն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
kaēnā-
«պատիժ, վրէժ»
մ. պ.
kēn
«վրէժ, թշնամութիւն»
հուն.
poinē
«արեան գին, փրկանք, քաւութիւն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 575-576
Էջ 808, սյունակ 1 Էջ 808
-ԿՈՏ «դանդաղկոտ, ծիծաղկոտ, վախկոտ, ցատկոտ»
Ստուգաբանություն ()
Կազմված է -կ- ածականից եւ -ոտ ածանցից. ընդ որում կան -կ-ով եւ առանց -կ-ի տարբերակներ՝ նախանձկոտ-նախանձոտ. ավելի քիչ հավանական է -կ-ն դիտել որպես -ուկ-ի կամ -իկ-ի շեշտակորույս տարբերակը. թեեւ կան վաղվաղուկ-վաղվաղկոտ զուգահեռ ձեւերը, բայց դրանք եզակի են կանգնած՝ -կոտ-ով այլ բառերի համար -ուկ-ով կամ -իկ-ով տարբերակներ չեն հանդիպում (օրի-նակ՝ դանդաղկոտ-ի դեպքում չկան դանդաղուկ կամ դանդաղիկ տիպի ձեւեր):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դանդաղկոտ, ծիծաղկոտ, վախկոտ, ցատկոտ, նախանձկոտ, նախանձոտ