Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԽՈՊԱԼ
«խայտալ, խնդալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ (s)keub-
«արագ նետվել»
կապը հնդեւրոպական *(s)keub- «արագ նետվել, նե-
ԾԱՆԱԿ
-ի, -աց
«խայտառակ(ութիւն)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
կազմուած է բնիկ հնդեւրոպական ծան- արմատից՝ -ակ վերջածանցով՝ «ճանաչել տալ, յայտնի դարձնել» իմաստային անցումով: Աւելի քիչ հաւանական է կապել ծաղ «ծաղր» արմատի հետ՝ ենթադրելով *l/*n հերթագայութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծանակել,
ծանակութիւն,
ծանականք,
անծանակ,
ծադանակակ,
ծովածանակ
ԾԻԱՆԱԿ
(ծիածակ՞)
«խայտառակ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ:
ԿԱՅԹ
I
(-ի, -ից)
«ցատկոտում, ուրախության պար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gēi-
«երգել, կանչել»
(անմիջական նախաձեւ՝ *gəi-ti-)
Քիչ հավանական է ծագումը հնդեւրոպական *gəi-ti-ից` *gēi- «երգել, կանչել» արմատից։ Ավելի հավանական է կապը` կ/խ հերթագայությամբ, խայտալ բայի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կայթել,
կայթին,
կայթումն,
կայթոտ,
կայթանել
Տե՛ս նաեւ
ԿԱՅԾ
(-ի, -ից)
«կայծ, խարույկ, կարկեհան, նռնաքար»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *gʷhēi-
(անմիջական նախաձեւ՝ *gʷēidi-)
*-d ածականով
Աճառյանը (ՀԱԲ 2, 506) հնարավոր է համարում բխեցնել հնդեւրոպական *gʷhēi- արմատի *gʷēi- հնարավոր տարբերակից` *-d ածականով (gʷēidi- > կայծ)։ Կասկածելի է նաեւ համեմատությունը *skāi-(d)- «լուսավոր» արմատից ծագող խայտ արմատի հետ` կ/խ հերթագայությամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կայծակն,
կայծակել,
կայծքար,
կայծի,
կայծոռիկ,
կայծակ,
առկայծել,
եռանդնակայծակ,
կիծուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
gaidrùs
հուն.
φαιδρός
«պայծառ, լուսավոր, զվարթ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 506
Տե՛ս նաեւ
ԿԱՅՏ
I
հգն. -եր
«բիծ, պուտ, երակ, շերտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Թերեւս կ/խ հերթագայությամբ խայտ-ի տարբերակն է
Տե՛ս նաեւ
ԿՈՐԿՈՏԻՃ
«մաշկի խայտուց, բիծ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Առանձնացելի է -իճ վերջածանց, բայց կորկոտ-ի նույնացումը կորկոտ բառի հետ իմաստով դժվար է հիմնավորել, եթե չփնտրենք մի այլ կորկոտ բառ:
ՀԱՄԱԿ
I
««գորշախայտ» (ԶԲ՝ «միագույն»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
«Միագույն» բացատրության դեպքում հնարավոր է կապը համակ «ամբողջ» բառի հետ
ՃԱԿՄԱԿ
«խայտանկար»
Ստուգաբանություն (անստույգ)
Թերեւս, փոխառություն է իրանական աղբյուրից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճակմակեան
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։