Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԿՈՌՆ
-ունք
«կոթ, կոթուն»
Ստուգաբանություն ()
բրբ. կուռ «խաղողի որթի հիմնաճիւղ»
ԿՈՏԻՄՆ
(կոտիմ, կոտեմ), -ան
«կոտեմ, նվարդակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ենթաշերտային բա՞ռ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ջրկոտեմ,
շնկոտեմ,
կոտմուկ,
կոտմանտուկ
ԿՈՏՄՈՒՆ(Կ)
«արծվանման քիթ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
եթե կոտիմն բանի հետ կապված չէ, ապա անհասկանալի է իմաստային հիմքը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոտմկեան,
կո(տ)մնկե
ԿՈՐԿՈՏԻՃ
«մաշկի խայտուց, բիծ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Առանձնացելի է -իճ վերջածանց, բայց կորկոտ-ի նույնացումը կորկոտ բառի հետ իմաստով դժվար է հիմնավորել, եթե չփնտրենք մի այլ կորկոտ բառ:
ԿՐՃԻՄ(Ն)
(կճրիմ)
«տարբերություն, խտրություն, արգելք, խոչընդոտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
իրանականա՞ն
ԿՐՏՄԱՆԷ
(կրտմանա, կրտիմն, ղրտիմա, խրտամա, խուրթում)
«դաշտակոտեմ, կծու կոտեմ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. qardmanī
փոխատու լեզու՝ արաբ. qardmānā
փոխատու լեզու՝ արաբ. qartmānā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 685
ՀԱՍՏ
(-ի, -ից)
«հաստատուն, հաստ. հաստատություն, ամրություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pasto-
«հաստատուն, ամուր»
Բնիկ հնդեւրոպական՝ *pasto- «հաստատուն, ամուր» հիմքից: Այստեղից են նաեւ հաստորբ, հաստատ, այլեւ, թերեւս, Աճառյանի կողմից (ՀԱԲ 1, 85) ազդ-ի տակ դրվող աստի, աստին, աստոյ, «հաստատուն» եւ աստոյ, աստա «զորեղ» բառերը: Հնարավոր է, որ մասամբ խառնված լինի *ost- «ոսկր» արմատի (>հայ. ոսկոր) ածանցական իմաստի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաստել,
հաստանալ,
հաստիչ,
հաստոց,
հաստումն,
հաստաբեստ,
հաստակաշի,
հաստակապ,
հաստահարուստ,
հաստահեղույս,
հաստահիմն,
հաստամագիլ,
հաստամետ,
հաստանդամ,
հաստապինդ,
հաստարմատ,
հաստույժ,
հաստաբուն,
հաստագլուխ,
հաստամարմին,
հաստավիզ,
հաստափոր,
հաստորբ,
հաստատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
pastyá-
«տուն, բակ, բնակարան»
իբրեւ հաստատուն բնակություն
հ. իսլ.
fastr
«հաստատուն, ամուր»
հ. անգլ.
fast
«հաստատուն, ամուր»
հ. վ. գ.
festi
«հաստատուն, ամուր»
խեթ.
hastai-, hasti-
«ոսկոր, դիմացկունություն, դիմադրողականություն»
Մատենագիտություն
H. AG 464;
Աճ. ՀԱԲ 49
Տե՛ս նաեւ
ՀԵՂԻՆԱԿ
(-ի, -աց)
(հեղանակ, հիւղանակ, հեղինակ)
«ղեկավար, առաջնորդ, հիմնադիր, պետ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենայ հնդեւրոպական *sel- «վերցնել, բռնել» արմատի հետ։ Չի հաստատուած նաեւ իրանական ծագման վարկածը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հեղինակատրել,
հեղինակել,
հեղինակութիւն,
հեղինակաւոր
ՀԻՄՆ
(-ման, -մունք, -մանց)
«հիմք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *semen-
«հիմք»
(անմիջական նախաձեւ՝ *se-mu-)
արմատից.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հիմանալ,
հիմնացուցանել,
հիմնեցուցանել,
հիմնել,
անհիմն,
խորահիմն,
շարժահիմն,
ինքնահիմն,
հիմնական,
հիմնարկ,
հիմնովին,
հիմնավոր,
հիմնադրամ
Զուգաբանություններ այլ լեզուներում
խեթ.
šamana-
«հիմնաքար»
հայ-խեթական զուգաբանություն
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 146
ՀԻՊՈԼԻՄՆԻՍԿՈՍ
(հիպոլիսկոս)
«բժշկական գրուածքների մէջ կիրառուող մի նշան»
(բժշկական տերմին)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ὑπολημνίσκος
«ենթաժապաւէն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 96
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։