Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 50 բառահոդված (էջ 3/5)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 275, սյունակ 1 Էջ 275
ԹՈՒՆԴ I (թնդո, -ի, -ից), ուշ` -ոյ ««թնդյուն» (թունդ- «ցնցում, բախում»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ * (s)teu- «հրել, խփել» (անմիջական նախաձեւ՝ *(s)tund-) *(s)teu-d- ա-ծականով եւ *-n ռնգային ձեւից
*(s)teu-d- ա-ծականով եւ *-n ռնգային ձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թնդիւն, դնդիւն, թնդումն, թնդել, թնդական, թնդոց, թնթոց, անթունդ, սրտաթունդ, թնդանոթ, թնդանոթաձիգ, թնդանոթամարտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
tundatē
«հրում է, խթանում է»
հ. հնդկ.
tudati
«հրում է, խթանում է»
լատ.
tundō
«խփել, հրել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 207; Pok. IEW 1033
Էջ 275, սյունակ 1 Էջ 275
ԹՈՒՆԴ II «կծու, թունդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. tund
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 207
Էջ 277, սյունակ 1 Էջ 277
ԹՐԹՆՋՈՒԿ (թթուկիչ, թթունճ, թթունուկ, թրկիճ, թրթուիճ, թաթառիճ, թրթկիճ, թրթճուկ, թրթկիչ) «ավելուկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ter- «պինդ, ամուր, բույսի բուն կամ ցողուն» (անմիջական նախաձեւ՝ *(s)ter-) կրկնությամբ, ածականով եւ ածանցով
Կազմված է -ուկ վերջածանցով՝ *թրթունջ կամ *թրթինջ հիմքից, որ, թերեւս, գալիս է *(s)ter- «պինդ, ամուր, բույսի բուն կամ ցողուն» արմատից՝ կրկնությամբ, ածականով եւ ածանցով: հմմտ. օրինակ, *streu հիմքային ձեւից՝ մ. վ. գ. struzach «թփուտ»: հմմտ. նաեւ հայ. թորթ եւ թորթոշ: Կարո՞ղ է արդյոք բաղարկված լինել թնջուկ (տե՛ս) եւ, որոշ դեպքերում, պ. turs «թրթնջուկ» բառի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. վ. գ.
struzach
«թփուտ»
հայ.
թորթ
հայ.
թորթոշ
պ.
turs
«թրթնջուկ»
Տե՛ս նաեւ
Էջ 284, սյունակ 1 Էջ 284
ԻԺ (-ի, -ից) (իւժ) «իժ, թունավոր օձ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ēgwhi- «օձ» *angwh(i)i-, *egwhi-/*ogwhi-, *eghi- ձեւերի կողքին
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իժակորիւն, իժացեալ, իժաբոյն, իժանոց, իժաբարոյ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἔχις, ὄφις
«օձ»
Մատենագիտություն
H. AG 450; Աճ. ՀԱԲ 239
Էջ 303, սյունակ 1 Էջ 303
ԼՈՒՐՋ -ի, -աց «պարզ, բաց, բաց-կապույտ, պայծառ, ուրախ, զվարթ, պայծառամիտ, արթուն, զգոն, սթափ, լուրջ»
Ստուգաբանություն (անստույգ)
Լուրթ արմատի տարբերակը. հազիվ թե կապված լինի հնդեւրոպական *lenk- (այստեղից՝ լոյս) եւ *k'leu- «ողողել, մաքրել» (հմմտ. գոթ. hlūtrs «լուսավոր, մաքուր, պարզ») արմատների հետ: Քանի որ գտնվում է արշալուրջ-ք բառի մեջ, որի առաջին բաղադրիչը (արշա-) իրանական է, հնարավոր է լուրջ-ը նույնպես իրանական ծագում ունենա:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լրջանալ, լրջամտանք, լրջմտութիւն, լրջմիտ, լրջամիտ, արշալուրջք
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
hlūtrs
«լուսավոր, մաքուր, պարզ»
Տե՛ս նաեւ
Էջ 308, սյունակ 1 Էջ 308
ԽԱԹՈՒՆ «տիկին, թագուհի, իշխանուհի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արեւել. թրք. xatun «ազնվականուհի»
փոխատու լեզու՝ յակուտ. xotun, xatən «տիրուհի, տանտիկին»
Մատենագիտություն
H. AG 159; Աճ. ՀԱԲ 312
Էջ 321, սյունակ 1 Էջ 321
ԽԱՐԶԱՀՐԱ «մի թունաւոր ծառ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. xarzahra
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 344
Էջ 414, սյունակ 1 Էջ 414
ԿՈԹ (կոթղ) «կոթ, մեդեխ, բռնելատեղ, ցողուն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gwet- «ուռուցք, կլորություն» (անմիջական նախաձեւ՝ *gwot-)
Քիչ հավանական է կապը նաեւ կանթ բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոթատ, կոթուն, շերեփակոթ, սունակոթ, երկայնակոթ, խնդակոթ
Տե՛ս նաեւ
Էջ 420, սյունակ 1 Էջ 420
ԿՈՌՆ -ունք «կոթ, կոթուն»
Ստուգաբանություն ()
բրբ. կուռ «խաղողի որթի հիմնաճիւղ»
Էջ 425, սյունակ 1 Էջ 425
ԿՈՐՈՎ «կորով, կտրիճություն՝ քաջություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ger- «արթնացնել» (անմիջական նախաձեւ՝ *gor-eu-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորովի, կորովել, կորովութիւն, կորովախաւս, կորովաբան, կորովաձիգ, կորովամիտ, արդարակորով
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
jā-gr-wams
«կայտառ, եռանդուն»
հ. հնդկ.
jagarūka
«արթուն, կայտառ»
հ. իսլ.
karskr
«աշխույժ, առույգ»