Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 1906 բառահոդված (էջ 3/191)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 30, սյունակ 1 Էջ 30
ԱԿԱՏՍ (-ի, -ից) «ակոս, վարի ժամանակ խոփի առաջացրած երկարավուն փոս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս փոխառություն որեւէ հնդեւրոպական centum տիպի լեզվից՝ *ag- «քշել, տանել» (հայ. ած-) արմատից, որտեղից՝ խեթ. aggala, հ. հուն. αὖλαξ «ակոս»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ակասաբեկ, ակասաձեւ, ակասաձիգ, ակասել, ակասախոտ, ակոսատր
Զուգաբանություններ այլ լեզուներում
խեթ.
aggala
հ. հուն.
αὖλαξ
«ակոս»
Էջ 30, սյունակ 1 Էջ 30
ԱԿԹԷՆ (աղավաղմամբ՝ ազգեն, անկոտն) ««թերադարձ» (՞)» (ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀγδὴν «քարշ գալով, ուժով»
աղավաղմամբ՝ ազգեն, անկոտն
Էջ 30, սյունակ 1 Էջ 30
ԱԿՆ (հգն. աչ-ք, այլեւ -ունք, -անթ) «աչք, հույս, փոս, ական, աղբյուրի ակ, թանկագին քար, բողբոջատեղ, խաչափայտի միջնակետ, ձովաժժմակ», նոր՝ «անիվ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *okʷ- (անմիջական նախաձեւ՝ *okʷ-n-) ակն
հ.-ե. արմատ՝ *okʷ- (անմիջական նախաձեւ՝ *okʷi-) երկակի թիվ -> աչք
-n-ով հիմքի համար հմմտ. հ. հնդկ. սեռ. aksnak երկակի ձեւի - kṷi > չ անցման համար հմմտ. սլավ. oči (ռուս. очи):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ականել, յականել, զականել, ականողիք, ականատես, ականաւոր, ականի, միականի, ակնհար, ակնածու, ակնահաճոյ, ակնակայիճ, ակնարկել, ակնդի, ակնիտ, ակնկոր, զիջակն, խայտակն, կորակնել, չարակն, ակնկալութիւն, անակնկալ, ակնահաւատ, ակնանմամ, ականոց, ականատ, ակնատ, աղբերակն, ակնաղբիւր, ականակապ, ականակերպ, ականակիտ, ակնագործ, ականագոյն, ոսկեակն, ակնապիշ, ակնաբոյժ, ակնաբուժութիւն, ակնոց, ակնոցաւոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
aksnak
սեռ.
համագերմ.
augō(n)
պրուս.
agins
սլավ.
oči
ռուս.
очи
Մատենագիտություն
H. AG 413; Աճ. ՀԱԲ 107-108
Էջ 31, սյունակ 1 Էջ 31
ԱԿՈՒՌԿ «կառչում, ընդդիմություն, կռիվ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
թերեւս կապված է կռիւ «կռիվ, կառչելու տեղ» բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առակուռկ, առակռունք, ակռկիլ
Էջ 32, սյունակ 1 Էջ 32
ԱՀՈԿ «արատ, թերություն, պակասություն, հանցանք, վնաս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական āhōk
իրանական աղբյուրից. հմմտ. մ. պ. āhōk
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ահոկել, ահոկութիւն, անահոկ
Մատենագիտություն
H. AG 95; Աճ. ՀԱԲ 114
Էջ 33, սյունակ 1 Էջ 33
ԱՂԱՂԱԿ (-ի, -աց) «աղաղակ, գոչյուն»
Ստուգաբանություն (բնաձայն)
հ.-ե. արմատ՝ *alā- «բնաձայնական» կրկնավոր արմատ
Կազմված է կրկնավոր աղաղ- բնաձայնական արմատից (առկա է բբբ. աղաղել բայի մեջ)՝ -ակ վերջածանցով։ Բնաձայնությունը հին է եւ թերեւս կապված հուն. ἀλαλά «աղաղակ» ἀλαλάζω «աղաղակել» բառերի հետ (հնդեւրոպական *alā- բնաձայնական արմատ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղաղակել, ստաղաղակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἀλαλά
«աղաղակ»
հուն.
ἀλαλάζω
«աղաղակել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 119
Էջ 33, սյունակ 1 Էջ 33
ԱՂԱՂԱՆՁ «ջրային մի թռչուն»
Ստուգաբանություն (բնաձայն)
Թերեւս բնաձայնական կազմություն.
Էջ 33, սյունակ 1 Էջ 33
ԱՂԱՂՄԱՂԱԿ-ԵԼ «աղմկել»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բնաձայնական կրկնավոր կազմություն. հմմտ. աղաղակ։ Ըստ Աճառյանի (ՀԱԲ 1, 119), թերեւս կապված է աղմուկ-ի աղմ արմատի հետ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 119
Տե՛ս նաեւ
Էջ 33, սյունակ 1 Էջ 33
ԱՂԱՄԱՍՈՒԿ «խառնակություն»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *alhə-mo-
Հավանաբար կազմված է աղամ- եւ աս-ուկ բաղադրիչներից, որոնցից առաջինը թերեւս կապված է աղաւաղ բառի հետ (< *alhə-mo-(?) հնդեւրո...
Տե՛ս նաեւ
Էջ 34, սյունակ 1 Էջ 34
ԱՂԱՆԴ (-ոյ, -ի, -աց, -ից) «բուն դավանանքից շեղվող դավանանք, հերձված, աղանդավորախումբ, կախարդանք, կրոն, դավանանք» (կրոն.)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *al- «թափառել, մոլորվել»
արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղանդավոր, աղանդագործ, աղանդամիտ, չարաղանդ, բաղդէաղանդ, այլաղանդ, աղանդութիւն, աղանդել, աղանդասար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
աղաւաղ (աղեւաղ)
հուն.
álateia
«սխալմունք, մոլորություն»