Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 61 բառահոդված (էջ 3/7)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 255, սյունակ 1 Էջ 255
ԹԱՂԱՂՈՒ (թաթաղու, թաղաթու) «շուշանազգի մի բոյս»
Ստուգաբանություն (անստույգ)
Անստոյգ բառ: Ծագումն անյայտ է:
Էջ 256, սյունակ 1 Էջ 256
ԹԱՂԱՆԴԱՍ «լվածաղիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. tāγundast
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 145
Էջ 256, սյունակ 1 Էջ 256
ԹԱՂԱՆԹ (-ոյ, -ի, -աց) (թաղանդ) «բարակ մաշկ, բաղիրթը պատող ճարպ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tel- «հարթ, հարթ գետին, տախտակ»
Ավելի քիչ հավանական է *stel- «փռել» արմատից, որտեղից՝ հայ. առաստաղ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թաղանթադեղ, թաղանթազարդ, թաղանթապատել, թաղանթիլ, թաղանթեայ, թանձրաթաղանթ, լուսաթաղանթ, ծովաթաղանթ, հրաթաղանթ, թաղանթածածկ, թաղանթանյութ, թաղանթաշերտ, թաղանթավոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
tala
«հարթություն. ձեռքի ափ, ներբան»
հուն.
τηλία
«մաղի շրջանակ, տախտակամած»
հ. անգլ.
dille
«տախտակ, հատակ»
ռուս.
по-толок
«առաստաղ»
Տե՛ս նաեւ
Էջ 256, սյունակ 1 Էջ 256
ԹԱՂԱՄՄ- (թաղամս-) «կրտում, ամորձատում»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. θλάσμα «ճմլում, մալում»
թաղամս ձեւն ստեղծվել է կեղծ ստուգաբանությամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թաղամսատր, թաղամսատոր, թաղամսմեղ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 146
Էջ 256, սյունակ 1 Էջ 256
ԹԱՂԱՐ «կոնաձեւ խեցաման (ուշ՝ ծաղկաման)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ չաղաթ. tayar «պնակաձեւ կավե աման»
փոխատու լեզու՝ պ. tayar «սափոր»
Սխալ է բխեցումը հնդեւրոպական աղբյուրից (Pok. IEW 1, 1061)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կալաթաղար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 146; Pok. IEW 1061
Էջ 256, սյունակ 1 Էջ 256
ԹԱՂԱՐՆԻ «մի բույս՝ ձելկվա»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 256, սյունակ 1 Էջ 256
ԹԱՂԵԼ «թաղել, հողի մեջ ծածկել, ծածկել, պահել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tel- «հարթ, հարթ գետին, տախտակ» (անմիջական նախաձեւ՝ *tol-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թաղակից, թաղելութիւն, թաղումն, թաղմանական, անթաղ, անթաղան, դիաթաղ, ձիւնաթաղ, պարանոցաթաղ, տղայաթաղ, քահանայաթաղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
tellus
«երկիր. թաղամաս»
հ. իռլ.
talam
«երկիր»
Մատենագիտություն
Pok. IEW 1061; Ջահ. ՀԼՊ 153
Էջ 256, սյունակ 1 Էջ 256
ԹԱՂԹ I «ձվի փառ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tel- «հարթ. հարթ գետին. տախտակ»
արմատից, որտեղից, թերեւս, հայ. թաղ, թաղանթ
Տե՛ս նաեւ
Էջ 256, սյունակ 1 Էջ 256
ԹԱՂԹ II «թալ մոխրաթելուկ, հոռոմթելուկ, սարմախս, արջակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tāl- «աճել, կանաչել» (անմիջական նախաձեւ՝ *təl-t-)
արմատից (*təl-t- > թաղթ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թաղթիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τηλις
«հոռոմ-չաման, սարմախս»
Էջ 256, սյունակ 1 Էջ 256
ԹԱՂԻ «բուսանուն (°) կամ թաղիք (°)»
Ստուգաբանություն (անստույգ)
Անստույգ իմաստով բառ: Աճառյանը (ՀԱԲ 2, 147) հնարավոր է համարում նույնացնել թաղիք բառի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 147
Տե՛ս նաեւ