Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԽԱՐԱԶՆ
«քուրձ, մազազգեստ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ՝ խարազնազգեաց, խարազնազգեստ, խարազնաւոր
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարազնազգեաց,
խարազնազգեստ,
խարազնաւոր
ԽԻԼԱՅ
«նուէր, իբրեւ նուէր տրուող զգեստ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. hila
փոխատու լեզու՝ ասոր. *hīlā
Ղազ.-Աւ. ՄՀԲ 340՝ ասոր. *hīlā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խիլայել
Մատենագիտություն
Ղազ.-Աւ. ՄՀԲ 340
ԽՈՐՇ
I
-ի, -իւ, -ից
«փոս, ծակ, խորութիւն, ծովածոց, անկիւն, զգեստի ծալք, երեսի կնճիռ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«կտրել»
(անմիջական նախաձեւ՝ *khor-s-)
*-s աճականով
բնիկ հնդեւրոպական՝ *khor-s-` *(s)ker- «կտրել» արմատից, որտեղից՝ բերել, քորել, այլեւ, թերեւս, խոր. հմմտ. *-s աճականով՝ հուն. κορσοω «խուզել», մ. իռլ., կիմր. corr «հիւծուած, բզուկային», բոխ. Ա kárst, Բ kārst «կտրել, անջատել, քայքայել», խեթ. korš «կտրել, հատել, անջատել, առանձնացնել». իմաստներով մօտ են՝ հ. իռլ. skard «քարթ, կտրուածք, անցք, ծակ», skor «քարթ, ճեղք», հ. սլաւ. červo «որովայն, փոր, արգանդ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խորշակնեալ,
խորշաբաղ,
խորշխորշան,
խորշեղէն,
վեցախորշ,
ծովախորշ,
խորշոմ,
խորշոմերես,
խորշոմիլ,
խորշիլ,
անխորշ,
խորշանք,
խորշումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
κορσοω
«խուզել»
մ. իռլ., կիմր.
corr
«հիւծուած, բզուկային»
բոխ. Ա
kárst
«կտրել, անջատել, քայքայել»
բոխ. Բ
kārst
«կտրել, անջատել, քայքայել»
խեթ.
korš
«կտրել, հատել, անջատել, առանձնացնել»
հ. իռլ.
skard
«քարթ, կտրուածք, անցք, ծակ»
հ. իռլ.
skor
«քարթ, ճեղք»
հ. սլաւ.
červo
«որովայն, փոր, արգանդ»
Տե՛ս նաեւ
ԽՐԹԻՆ
-ոյ
«մութ, տձեւ, խրթին, դժվարիմաց»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ker-
«մթնագույն, գորշ, կեղտոտ»
(անմիջական նախաձեւ՝ *k'er-)
*k>*kh անցումով
հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *ker- (*k'er-) «մթնագույն, գորշ, կեղտոտ» արմատի հետ` *k>*kh անցումով.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խրթնանալ,
խրթնութիւն,
խրթնի,
խրթնազգեստ,
խրթնածածուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
karata
«մութ, կարմիր»
հ. սաքս.
hrot
«սուր»
ԾՈՊ
(-ի, -ից, ուշ նաեւ -աց)
(ծուպ, ծոփ, ծուփ)
«զգեստի ծայր, փունջ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Պատկերավոր բնաձայնական կազմությո՞ւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծոպաձեւ,
ծոպատոր,
ծպել
ԾՊՏԵԼ
«ծպտել, հագուստափոխել, կերպանափոխել, խուսափել, հալածել, ծածկել, թաքցնել, տարածել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ակկադ. sibtu
«մի զգեստ»
փոխատու լեզու՝ ակկադ. subātu(m)
«կտոր, զգեստ, հագուստ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 472
ԿԱՄԱՍ
«մի տեսակ վերնազգեստ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. կամասօն (καμάσιον)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մազեկամաս
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 500
ԿԱՆԱՉ
(կանանչ)
«կանաչ (ած.), կանաչ, կանաչեղէն (գոյ.)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ենթաշերտային բա՞ռ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կանաչանալ,
կանաչագեղ,
կանաչագոյն,
կանաչազգեստ,
կանաչածել,
կանաչորակ,
կանաչութիւն
ԿԱՊԱՅ
(կովա)
«մի տեսակ զգեստ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. qabā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կապակար,
կապանի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 521
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։