Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 26 բառահոդված (էջ 3/3)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 424, սյունակ 1 Էջ 424
ԿՈՐԿՈՏԻՃ «մաշկի խայտուց, բիծ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Առանձնացելի է -իճ վերջածանց, բայց կորկոտ-ի նույնացումը կորկոտ բառի հետ իմաստով դժվար է հիմնավորել, եթե չփնտրենք մի այլ կորկոտ բառ:
Էջ 506, սյունակ 1 Էջ 506
ՄԱՅՐ III «մթություն, խավար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mer- «առկայծել» (անմիջական նախաձեւ՝ *mrio- կամ *morio-) թերեւս կապված կամ բաղարկված է *mer- «սեւացնել, մթագույն, կեղտոտ բիծ» արմատի հետ
(ի մայր մտանել, ի մայրն դառնալ «մայր մտնել», դարձվածքներում՝ ժողովրդական ստուգաբանությամբ վերաիմաստավորված որպես մայր «մայրիկ»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արեւմայր, արեւմարք, մարիլ, անմար, մարմրիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
мара
«մառախուղ, մշուշ»
հ. սլավ.
mryj
«մշուշոտ, մռայլ»
հ. սլավ.
merknotí
«մթնել»
ռուս.
меркнуть
«աղոտանալ, մարել, մթնել, խավարել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 138
Տե՛ս նաեւ
Էջ 522, սյունակ 1 Էջ 522
ՄԵՂԾ ««ճանճախարիթ, մուր, անառակ» (?)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *smel- «դանդաղ այրվել, մլմլալ»
արմատից. հմմտ. հ. հնդկ. mála- «կեղտ», հուն. μέλας «սեւ», մ. վ. գ. mál «բիծ»
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
mála-
«կեղտ»
հուն.
μέλας
«սեւ»
մ. վ. գ.
mál
«բիծ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 180
Էջ 527, սյունակ 1 Էջ 527
ՄԻՃ «ցեխ, տիղմ, կեղտ, կեղտագույն, մթին»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *smeid- «քսել» (անմիջական նախաձեւ՝ *smid-io-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մծեալ, մծութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
smitte
«բիծ»
մ. վ. գ.
smitze
«բիծ, կեղտ»
Մատենագիտություն
Pok. IEW 966
Էջ 528, սյունակ 1 Էջ 528
ՄԼԱՐ «մառախուղ, մշուշ, աչքի բիծ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *smel- «դանդաղ այրվել, մլմլալ»
Աճառյանը (ՀԱԲ 3, 365) համարում է մռայլ-ի տարբերակ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
mála-
«կեղտ»
հուն.
μέλας
«սեւ»
մ. վ. գ.
mál
«բիծ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 180; Աճ. ՀԱԲ 365
Տե՛ս նաեւ
Էջ 764, սյունակ 1 Էջ 764
ՓԻՆ «աղբ, կղկղանք, կեղտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *spino- «փրփուր, կեղտ» (անմիջական նախաձեւ՝ *pino-)
Բնիկ հնդեւրոպական՝ *pino- ` *spino- «փրփուր, կեղտ» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շանփին, շնփին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πῑ́νος
«կեղտ, բիծ»
հ. հնդկ.
phéna-
«փրփուր»
հ. պրուս.
spoayno
«փրփուր»
լատ.
spuma
«փրփուր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 504