Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 116 բառահոդված (էջ 3/12)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 147, սյունակ 1 Էջ 147
ԳԱՂՓԻՈՍ (գաղփիփոս) «իմաստասեր» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Ծագումն անհայտ է (ձեւը թվում է հունական, բայց հունարենում այդպիսի բառ չկա)
Էջ 148, սյունակ 1 Էջ 148
ԳԱՅԼԻԿՈՆ (-ի, -աց) (գելիկոն, գելիլկան) «ծակող գործիք, շաղափ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uel- «պտտել, ոլորել»
Ունի հունարեն բառի կերպարանք, բայց հունարենում այդպիսի բառ չկա։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
wealean
հ. անգլ.
weol
«գլոր(վ)ել»
մ. վ. գ.
walken
«պտտվել» (*uolg-)
Էջ 150, սյունակ 1 Էջ 150
ԳԱՆՁԱԿ (-ի, -աց) «փոր, ընդերք, ատեպարկ, քսակ, պահարան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *ganjak
իրանական աղբյուրից` *ganjak (գանձ-ի ազդեցությամբ յ-ի փոխարեն ձ ստացած)։ հմմտ. պ. ganja
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գանձակցաւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
ganja
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 517
Էջ 160, սյունակ 1 Էջ 160
ԳԺԱՏ «մոմ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս սխալ ընթերցման արդիւնք՝ «*մաղթ. բարկժատ» կարդալու փոխարեն կարդացվել է «մաղթբար գժատ»։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 553
Էջ 187, սյունակ 1 Էջ 187
ԴԱՐ II (-ի, -ից) «բարձրավանդակ, զառիվայր բարձրություն, հրվանդան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dher- «ցատկել, ոստնել» (անմիջական նախաձեւ՝ *dhər-)
իմաստի յուրահատուկ զարգացմամբ, ինչպես հունարենում... Թեեւ կա դարաւանդ, որ խոսում է ամբողջ կազմության հնարավոր իրանական ծագման մասին (հմմտ. band), բայց սա կարող է լինել բարձրաւանդակ տիպի կազմություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դարահոս, դարակ, դարափն, դարափոս, դարուփոս, դարափոյլ, դարափլակ, դարավէժ, դարաճակատ, դարաւանդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
θρωσμός
«բարձունք, դար»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 193, սյունակ 1 Էջ 193
ԴԵՄԵՏՐԻՏՈՍ «պատգամավոր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխառություն հունարենից կամ լատիներենից
Էջ 198, սյունակ 1 Էջ 198
ԴԻԲԱԳԱՂ ««նիզակակից» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
հունարեն δι «երկ-» բաղադրիչով ինչ-որ բառի տառադարձություն. անհայտ է մնում բագաղ-ը:
Էջ 198, սյունակ 1 Էջ 198
ԴԻԶԱԿԻՐ ««մրցություն» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
հունարեն δι «երկ-» բաղադրիչով ինչ-որ բառի (աղավաղվա՞ծ) տառադարձություն:
Էջ 199, սյունակ 1 Էջ 199
ԴԻՈԿԱՆԴԻԴՄ «մի պաշտոն կամ տիտղոս Հռոմում»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ լատ. dioconus
փոխատու լեզու՝ հուն. διακόνος «սարկավագ»
աղավաղված գրչությամբ (առաջին մասում թերեւս dioconus կամ հուն. διακόνος «սարկավագ» բառն է, որ հայերենում փոխառված է դիակոն ձեւով)
Տե՛ս նաեւ
Էջ 200, սյունակ 1 Էջ 200
ԴԻՒԹ -ի, -աց, ուշ՝ նաեւ -ից (դութ «իմաստուն»՝ ԲՀ) «կախարդ, վհուկ, դյութական, կախարդական»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dheu- «ծուխ»
հմմտ. հուն. θυτνης եւ (θυτηρ) «զոհամատույց, քուրմ» բառի իմաստի տիպի նախնական իմաստով։ - Ջահ.։ Հազիվ թե հին փոխառություն լինի հունարենից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դութել, դիւթութիւն, դիւթական, ալիւրաղիւթ, զարեդիւթ, չարադիւթ, դիւթիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
θυτνης, θυτηρ
«զոհամատույց, քուրմ»